ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

23 հուն 2019 10:50

Կարծես թե արու զավակ էին ունեցել կամ տեղեկացել էին, թե Ղարաբաղը «տվել են» մեզ. Էջմիածինը ցնծում է. «Հրապարակ»

Կարծես թե արու զավակ էին ունեցել կամ տեղեկացել էին, թե Ղարաբաղը «տվել են» մեզ. Էջմիածինը ցնծում է. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի մոտ իսկական տոնախմբություն էր, ցնծություն։ Կարելի էր կարծել, թե հավաքված տղամարդիկ առնվազն արու զավակ էին ունեցել կամ տեղեկացել էին, թե Ղարաբաղը «տվել են» մեզ։
Նրանք շամպայն էին բացում, գրկախառնվում, գոռում՝, շնորհավորում միմյանց։ Բանն այն է, որ սա այն խումբն է, որը պայքարում էր Մանվել Գրիգորյանին կրկին կալանավորելու համար։
Նրանք այդ պահանջով օրեր շարունակ փողոցներում բողոքի ցույցեր էին անում եւ հասան այն բանին, որ ընդամենը մեկ ամիս առաջ ծանր հիվանդության եւ այլ հանգամանքներով առաջնորդված ու գեներալ Մանվելին գրավով ազատ արձակած դատարանը երեկ տրամագծորեն հակառակ որոշումը կայացրեց՝ կալանավորեց նրան, չնայած նոր հանգամանքներ գործում երեւան չեն եկել, եւ նրա առողջական վիճակի մեջ էլ դրական տեղաշարժեր չկան»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր