Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

23 հուն 2019 16:30

Պարգևավճարները աշխատավարձի մաս են կազմում. վարչապետը պարզաբանել է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր ուղիղ եթերի ժամանակ անդրադարձավ պարգեւավճարների շուրջ առաջացած աղմուկին:
Նա նշեց, որ պետական համակարգում պարգևավճարների տրամադրման խնդրի շուրջ քննարկումներում թյուրըմբռնում է տեսնում:
«Շատ լայնորեն քննարկվում է պետական կառավարման համակարգի պարգևավճարների թեման: Կա որոշակի թյուրըմբռնում: Պարգևավճարներն ու աշխատավարձերը վճարվում են պետական բյուջեով նախատեսված այն միջոցներից, որոնք նախատեսված են հենց աշխատավարձերի ու պարգևավճարների համար, և, ըստ էության, պարգևավճարները աշխատավարձի մաս են: Այդպիսի համակարգ է այսօր գործում ՀՀ-ում, և ամեն եռամսյակը մեկ պետական կառավարման համակարգի աշխատողների առնվազն մի մասը ստացել է պարգևավճարներ»,- ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով` ինքը նույնպես նախկինում պարգևավճարներ ստացել է, իսկ վարչապետ դառնալուց հետո հրահանգել է այդ խնդրի վերաբերյալ ոչ մի վատացնող քայլ չձեռնարկել:
«Ես լինելով ԱԺ պատգամավոր՝ միշտ ստացել եմ 13-րդ աշխատավարձ կոչվածը: Իսկ, երբ ստանձնել եմ վարչապետի պաշտոնը, ասել եմ ոչ մի վատացնող բան չձեռնարկեք՝ մինչև աշխատավարձերի հետ կապված այս թնջուկը լուծենք»,- նշեց նա:
ՀՀ վարչապետի խոսքով` պարգևավճարների խնդիրը կապված է պետական համակարգում համատարած ցածր աշխատավարձերի հետ:
«Այսօր պետական կառավարման համակարգում բարձր որակավորում ունեցող կադրեր ներգրավելու մեծ խնդիր ունենք: Մարդիկ կան, որ որոշակի որակավորում ունեն, հրավիրում ենք նախարար աշխատելու, ասում են` մեր աշխատավարձի հետ համեմատելի աշխատավարձ կտաք, կգանք: Դեպքեր կան, երբ մարդիկ 5 մլն դրամով աշխատանքի են ընդունվել, որոշակի ֆինանսական պարտավորություններ են ստանձնել, և չեն կարող ընդհուպ նախարար աշխատել, որովհետև չեն կարողանա կատարել իրենց ֆինանսական պարտավորությունները»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ինչ վերաբերում է մարզպետների իրենք իրենց պարգևատրելուն՝ Նիկոլ Փաշինյանն այս հանգամանքի մեջ արտասովոր բան չի տեսնում, որովհետև գործադիր մարմնի անդամներն են պարգևատրման որոշումներ կայացնում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր