ՀՀ-ն չի քննարկում ռուսական ռազմաբազան հանելու հարց, դա աբսուրդ է          Մենք հանդիպելու ենք 2026 թվականին և ես մասնակիցն եմ լինելու ձեր քաղաքական վախճանին       Բախվել են «ՎԱԶ 2102»-ը ու ասֆալտով բարձված «FAW» բեռնատարը, կա վիրավոր    

23 հուն 2019 18:50

Սուրգուտ-Մոսկվա ինքնաթիռի առեւանգիչը պահանջել է թռչել Ադրբեջան

Հայտնի են դարձել Սուրգուտ-Մոսկվա չվերթով ինքնաթիռի առեւանգման որոշ մանրամասներ:
Ինչպես НТВհեռուստաալիքն է հաղորդել, Պավել Շապովալովը, որը փորձել  է առեւանգել  «Աէրոֆլոտ» ավիաընկերության ինքնաթիռը, պահանջել է փոխել Սուրգուտ-Մոսկվա  ավիաերթուղին դեպի Ադրբեջան:
 «Շապովալովը մեղադրվում է օդանավի առեւանգման քրեական գործի մեջ: Թռիչքի ժամանակ նա իր մոտ է կանչել ուղեկցորդուհուն եւ պահանջել փոխել երթուղին: Նա նախ ուզեցել է գնալ Ադրբեջան, հետո փոխել է միտքը եւ խնդրել քշել Աֆղանստանի ուղղությամբ», - ասվում է հեռուստաընկերության ռեպորտաժում:
Մոսկովյան ժամանակով 12:55-ին եւ, չվերթից 15 րոպե անց, ինքնաթիռը փոխել է ճանապարհը: Արտակարգ ծսռայություններից հաղորդել են, որ երթուղին փոխվել է ուղեւորներից մեկի խուլիգանական գործողությունների հետեւանքով: Ինքնաթիռը վերաուղվել է Խանտի-Մանսիյսկի օդանավակայան, որտեղ այն վայրէջք է կատարել Մոսկվայի ժամանակով 14:18-ին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր