Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

24 հուն 2019 15:29

Քաղաքացիներն այսուհետ չեն վճարի Երևան համայնքի հետ հողօգտագործման պայմանագրերի կնքման համար գումարը

Տարիներ շարունակ համայնքից հող գնելու կամ վարձակալելու պայմանագրերը կազմվում և կնքվում էին առանձին՝ «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ի միջոցով: Մատուցված ծառայության դիմաց քաղաքացիները վճարում էին 14400 դրամ: Քաղաքապետարանն ուսումնասիրել և որոշել է այս տարի այդ գործառույթների համար մրցույթ չհայտարարել, դրանք փոխանցել քաղաքապետարանին և հանել վճարը:

«ՓԲԸ-ի կողմից մատուցվող ծառայություններն, ըստ էության, քաղաքապետի լիազորություններն էին, որոնք պատվիրակվել էին և առաջացնում էին ֆինանսական լրացուցիչ ծանրաբեռնվածություն: Դրա համար մենք այդ 14400 դրամի բեռն այսօր տեղափոխել ենք քաղաքապետարանի գործառույթների շրջանակ, և այդ վճարն այլևս չի լինի»,- մանրամասնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը:
 
Ընկերությունը զբաղվում էր նաև հասցեների տրամադրմամբ: Որոշման դրական արդյունքները հատկապես կզգան այն քաղաքացիները, որոնք դիմում էին միաժամանակ և՛ հասցե ստանալու, և՛ հողօգտագործման պայմանագիր կնքելու համար: Նրանք արդեն հիմա կվճարեն միայն հասցեի տրամադրման համար սահմանված տեղական վճարը: Փոփոխություններով կկրճատվի նաև փաստաթղթերի ուսումնասիրության ժամկետ:

Առաջիկայում ավագանու քննարկմանը կներկայացվի ընկերության գործունեությունը դադարեցնելու մասին որոշման նախագիծը:
«Քաղաքապետարանը տարեկան 100-115 մլն դրամի չափով ֆինանսավորում էր ապահովում այս կառույցին, ինչը համարեցինք ոչ էֆեկտիվ: Այդ գործառույթներն իրականացնելու համար քաղաքապետարանում կբացվի նոր ստորաբաժանում»,-ասում է Հայկ Սարգսյանը:

Քաղաքացիների ֆինանսական բեռը թեթևացնելու և քաղաքապետարանի աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ ծրագրերը կշարունակվեն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր