Իրանը 30 բալիստիկ հրթիռ է բաց թողել Իսրայելի ուղղությամբ․ նոր մանրամասներ          Իրանի նկատմամբ իսրայելական ագրեսիան առաջին հայացքից շատ «տարօրինակ» է թվում, առայժմ իր ոչ հուժկու բնույթով       ԱՄՆ-ն Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողություն է սկսել, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը    

24 հուն 2019 17:20

Այդ տարածքում հողակտոր չունեմ. Հովիկ Աբրահամյանն արձագանքել է ՔԿ հայտարարությանը

Երեկ հրապարակվել է Հայաստանի ՔԿ հայտարարությունը՝ կապված Կոտայքի մարզում անտառային ֆոնդի հողերի մասնավորեցման գործընթացի հետ: Այս տեղեկությանն անդրադարձած որոշ լրատվամիջոցների հրապարակումներում հողատարածք ձեռք բերած անձանց թվում շեշտվում է նաև Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի անունը:
Orer.am-ի թղթակիցը այսօր կապ է հաստատել Հովիկ Աբրահամյանի հետ: Նա նշել է, որ ինքը մատնանշված տարածքում հողակտոր չունի, և որ նման տեղեկությունները հերթական հերյուրանքն են իր հասցեին:
Աբրահամյանը Քննչական կոմիտե է հրավիրվել՝ պարզաբանելու, թե ինչպես և ինչ նպատակով է կայացվել կառավարության որոշումը:
 Ավելի վաղ հայտնել էր, որ Հովիկ Աբրահամյանը հրավիրվել է Քննչական կոմիտե և բացատրություն տվել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր