Տեսանյութ. Փաշինյանի հրատապ հավաքին ներկա է նաև ՊՆ նախարարը. Mediahub.am          Մեքսիկայում պոչով երեխա է ծնվել. 2 ամիս անց նկատել են, որ աղջկա պոչը շարունակում է աճել       Ալիևը բռնել է եվրոպացիների դամարը.Ինչի՞ հետևանք է Կլաարի ադրբեջանանպաստ դիրքորշումը    

25 հուն 2019 13:55

Չեմ բացառում, որ Հայաստանը թիրախավորվի «Իսլամական պետության»պարագայում.հայկական զորախմբին Սիրիայում կարող է վտանգ սպառնալ

Չեմ բացառում, որ Հայաստանը թիրախավորվի «Իսլամական պետության»պարագայում.հայկական զորախմբին Սիրիայում կարող է վտանգ սպառնալ Արաբագետ Սարգիս Գրիգորյանի խոսքով՝ Սիրիա մեկնող զորախումբն այնտեղ իր առաքելությունն իրականացնելու ընթացքում պետք է առավել քան զգույշ լինի, ինչպես մյուս խաղաղապահ կամ մարդասիրական առաքելությունները, որոնք Սիրիայի Արաբական Հանրապետությունում են։
«Որևէ մեկը վտանգներից ապահովագրված չէ, կարծում եմ՝ Սիրիայում այս պահին հակամարտության հատվածային բնույթը ենթադրում է, որ սիրիական հակամարտության որոշումները լինելու են առաջին հերթին՝ հատվածներով, որը հետագայում տարածվելու է Սիրիայի ամբողջ տարածքում։ Հետևաբար՝ այն ուժերը, որոնք գտնվելու են այդ հատվածներում, հավանաբար՝ նրանք էլ դառնալու են թելադրողը կամ ունենալու են որոշակի ազդեցություն»,- ասաց արաբագետը։
Նրա խոսքով՝ ունեցած տեղեկությունների համաձայն՝ հայկական զորախումբը Սիրիայում հիմնականում զբաղվելու է ականազերծման աշխատանքներով, ուստի այնտեղի այլ բնույթի գործողությունները չեն խանգարի զորախմբին, հատկապես, որ Սիրիայում կա հայկական համայնք, և հայ զինվորների ներկայությունն այնտեղ կարող է ունենալ դրական ազդեցություն։
«Կրկնում եմ, որ վտանգներ կան, բայց մերոնք պետք է զգույշ լինեն, և արդեն ժամանակն է, որ խաղաղապահ առաքելության առումով մենք ակտիվանանք։ Չեմ բացառում, որ Հայաստանը թիրախավորվի, հատկապես «Իսլամական պետության» պարագայում, երբ երաշխավորված չէ, որ որևէ պետություն կամ կառույց կարող է զերծ մնալ նրա կողմից սպառնացող վտանգներից։ Բայց կանխատեսել, որ նրանք կթիրախավորեն կոնկրետ Հայաստանին, կարող եմ միայն ասել, որ այդ կառույցը վտանգավոր է, և նրանցից ամեն ինչ սպասելի է»,- շեշտեց արաբագետը և նկատեց, որ ամբողջ խնդիրն այն է, որ այդ ուժերն արդեն մեկուսացված են՝ մեկ-երկու կետերից բացի, և հայկական ուժերը Սիրիայում գործելու են նրանցից շատ հեռու։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր