Թոշակառուների հանդեպ նախընտրական «բարիացում»՝ բազմամիլիոնանոց պարգևավճարների ֆոնին. «Փաստ»          Փետրվարի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       2025 թվականն առաջին տարին էր մեր անկախացումից ի վեր, երբ չեղան սահմանային զnհեր, հիմա կա իրական խաղաղություն մեր տարածաշրջանում    

25 հուն 2019 17:50

Հափշտակել են Հաղարծինի եկեղեցու գավիթում գտնվող գանձանակի մեջ եղած գումարը

Հափշտակել են Հաղարծինի եկեղեցու գավիթում գտնվող գանձանակի մեջ եղած գումարըՀունվարի 24-ին, Ոստիկանության Դիլիջանի բաժին է դիմել Մայր Աթոռի Հաղարծին վանական համալիրի վանահայր Տեր-Արիստակես վարդապետ Այվազյանը եւ հայտնել, որ հունվարի 23-ին, ժամը 20։00-ից մինչեւ հունվարի 24-ի 05։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք նշված վանական համալիրի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցու խորանի արեւմտյան կողմի պատուհանի ապակին կոտրել եւ ներս են մտել։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վանահայրը ոստիկաններին հայտնել է, որ մտնելով ներս՝ կոտրել են գավիթում գտնվող գանձանակի փականը եւ այնտեղից հափշտակել քաղաքացիների կողմից հանգանակված գումարը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր