Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք          Տեսանյութ.Կիրանցում գերլարված իրավիճակ է, սև բերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը       Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց    

25 հուն 2019 19:25

Ահա, թե ինչ կարող է պատմել ձեր ներքնազգեստը ձեր առողջության մասին

Ահա, թե ինչ կարող է պատմել ձեր ներքնազգեստը ձեր առողջության մասինԵթե «սխալ» ներքնազգեստ կրեք, կարող եք խնդիրների բախվել:
Բժիշկ Օզը պարզ միջոց է գտել կանանց ցույց տալու, որ երբեմն վարտիքն ավելի շատ տհաճություն է պատճառում, քան օգուտ է բերում:
Դրա համար նա ներքնազգեստի հատուկ թեստ մշակեց:
Վարտիքի հետ կապված 5 պարզ հարցերը, որոնք շատ բան կպատմեն ձեր առողջական վիճակի մասին:

1. Ձեզ վարտիքը չափազանց ձգված չի՞ թվում
Վարտիքը երկու ծայրերից ձեռքով բռնեք և մի քանի անգամ ձգեք: Եթե առաձգական գոտկատեղն ավելի ձգված է թվում, քան գնելիս, դա վատ նշան է:
Այդպիսի ներքնազգեստը կանանց դուր է գալիս, որովհետև ցույց չի տալիս, որ գիրացել են:
Եթե ներքնազգեստը լայնացած է, սա կարող է խոսել ձեր ավելորդ քաշի մասին, ինչը չի վերաբերում հին ներքնազգեստին, որը շատ անգամ է լվացվել:

2. Ձեր վարտիքի ձագի լայնությունը 7 սմ-ից պակա՞ս է
Եթե այո, ապա հնարավոր է՝ ստիպված լինեք մոռանալ այդ վարտիքի մասին:
Նեղ ներքնամասով վարտիքի խնդիրն այն է, որ այն նպաստում է ուղիղ աղիքից բակտերիաների անցնելուն միզուկ կամ միզապարկ: Դա կարող է հանգեցնել միզուղիների բորբոքման, հատկապես եթե հակված եք այդպիսի վարակների:
Ամեն դեպքում, աշխատեք սթրինգ շատ հաճախ չկրել:

3. Վարտքի ոտքերի անցքերը չափազանց նեղ չե՞ն
Ներքնազգեստը կրելիս անհարմարություն եք զգում կամ այն հանելուց հետո ոտքերի վրա հետքե՞ր եք նկատում: Սա նշան է, որ դուք չափից նեղ ներքնազգեստ եք կրում:
Բացի անհարմարությունից՝ չափազանց նեղ վարտիքը կարող է խախտել արյան հոսքը դեպի ոտքեր, ինչը արյան շրջանառության հետ կապված խնդիրների է հանգեցնում: Այդիսի ներքնազգեստը նաև կարող է սեղմել որովայնը և թթու տեղատվություն առաջացնել:

4. Ներքնազգեստն էլեկտրականանո՞ւմ է
Մի քանի վարտիք դրեք իրար վրա, հետո վերցրեք: Եթե գործվածքներն իրար են կպչում, ձեր ներքնազգեստը ստատիկ էլեկտրականություն է կուտակում:
Այդպիսի վարտիքը կարող է գրգռել մաշկը, նույնիսկ էկզեմա առաջացնել: Ինչպե՞ս ազատվել դրանից: Գործվածքի փափկեցուցիչ օգտագործեք:

5. Ձեր վարտիքի վրա բծեր կա՞ն
Եթե ձեր վարտիքի հետևի մասում դեղնավուն հետքեր եք նկատել, հնարավորինս շուտ բժշկի դիմեք: Այդպիսի բծերը կարող են թութքային ներքին հանգույցների նշան լինել: Դուք կարող եք չկասկածել, բայց այս նշանը թութքի զարգացման ցուցիչ է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր