Վանաձորում բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Vectra»-ն, կա 9 վիրավnր          Տեսանյութ.Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում ԱՄՆ 5-րդ նավատորմի շտաբին ու Սաուդյան Արաբիայում նավթավերամշակման գործարանի       Մասյացոտնի թեմի քահանաները հայտարարություն են տարածել՝ պարտադրում են որպես առաջնորդ ճանաչել կարգալույծ հռչակված Գևորգ եպիսկոպոս Սարոյանին    

25 հուն 2019 19:40

12-ամյա երեխայի կողմից լուցկու այրվող հատիկը անզգույշ նետելու հետեւանքով մեքենայում հրդեհ է բռնկվել

Հունվարի 24-ին ժամը 16:30-ին Հադրութի ՀՓՄ-ից հաղորդում է ստացվել Արցախի ոստիկանության Հադրութի շրջանային բաժին առ այն, որ Հադրութ քաղաքի Ազատամարտիկների փողոցում ավտոմեքենա է այրվում:
Արցախի ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողը պարզել է, որ նույն օրը ժամը 16:15-ի սահմաններում անչափահաս, Հադրութ քաղաքի բնակիչ, 12-ամյա Գ. Դ-ի կողմից լուցկու այրվող հատիկը անզգույշ նետելու պատճառով մասամբ հրդեհ է բռնկվել Հադրութ քաղաքի Ազատամարտիկների փողոցում կայանված, նույն քաղաքի բնակիչ 26-ամյա Հ. Խ-ին պատկանող «Մոսկվիչ-21412» մակնիշի խոտանված, անսարք ավտոմեքենայի սրահում ինչի հետեւանքով այն մասամբ այրվել է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր