Մենք չենք կարող պարզապես նստել և սպասել, լուրջ վտանգ տեսնենք, ստիպված կլինենք լուրջ քայլեր ձեռնարկել          Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի       Ինչու ՊՆ փոխգնդապետը զոքանչին ծեծելուց հետո իրեն զրկեց կյանքից    

26 հուն 2019 13:46

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում մահացել է 44 օր հացադուլ հայտարարած խոշոր չափերի խարդախության դեպքով կալանավորված Մհեր Եղիազարյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում մահացել է 44 օր հացադուլ հայտարարած խոշոր չափերի խարդախության դեպքով կալանավորված Մհեր ԵղիազարյանըԱյսօր ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բուժկետում, առավոտյան ժամը 06:35-ին մահացել է, 44 օր հացադուլ հայտարարած, Մհեր Երամիշի Եղիազարյանը։Փաստի կապակցությամբ կատարվում է նախաքննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Այս առնչությամբ, «Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը նշել է. «Անձամբ իմ եւ «Հայոց Արծիվներ»-ի անունից՝ խոր վշտով ցավակցում եմ Մհեր Եղիազարյանի ընտանիքին, հարազատներին, գաղափարակիր եւ մտերիմ ընկերներին։  Թո՛ղ Մհեր Եղիազարյանի հոգին լուսավորվի Աստծո արքայության մեջ»:

Ավելի վաղ  հայտնել էինք, որ դեկտեմբերի սկզբին ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ բացահայտվել է կաշառք տալու պատրվակով, առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպք:
Մասնավորապես` պարզվել է, որ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ, «Haynews.am» լրատվական կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանը, խաբեությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2014թ. փետրվարից մինչեւ 2018թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, անձամբ, կամ միջնորդների միջոցով, չարաշահելով ՀՀ մի շարք քաղաքացիների, այդ թվում առանձին զինծառայողների վստահությունը, ծառայության կամ աշխատանքի տեղավորելու, ծառայողական առաջխաղացման, կամ այլ տարաբնույթ հարցեր լուծելու համար, կաշառք տալու պատրվակով նրանցից պահանջել, ստացել եւ առանց որեւէ գործողություն կատարելու խարդախությամբ հափշտակել է 180 հազար դրամից մինչեւ առանձնապես խոշոր չափերի հասնող՝ 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 4 մլն 775 հազար ՀՀ դրամ:
Ձերբակալվել է «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ Մհեր Եղիազարյանը. ԱԱԾ
Հափշտակության մեջ մեղադրվող Մհեր Եղիազարյանը դադարեցնում է անդամակցությունը «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստանին»

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր