Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

26 հուն 2019 17:00

Մահացել է փոսն ընկած երկամյա տղան

Իսպանացի փրկարարները հայտնաբերել են երկրի հարավային Մալագա քաղաքի մոտ գտնվող  տեղանքում փոսն ընկած երկամյա տղայի մարմինը, հայտնում է BBC News–ը։ Փոքրիկ Ժյուլենը 100 մետր խորությամբ փոսն է ընկել հունվարի 13–ին՝ ընտանիքի հետ զբոսնելու ժամանակ. միանգամից դուրս հանել հնարավոր չի եղել։ 
Փորձել են սնունդ իջեցնել երեխայի համար, սակայն չի հաջողվել՝ առաջացած խոչընդոտի պատճառով։ Նշվում է, որ նման  նեղ փոսեր այդ տեղանքում փորվում են՝ ջուր և նավթ որոնելու նպատակով, և այդ տարածքի սեփականատերը հավաստել էր, որ փակել է այն, սակայն այդպես չէր։ Ինչպես նշում է թերթը, դա առաջին ողբերգությունը չէր ընտանիքում. Ժյուլենի ավագ եղբայրը նույնպես փոքր հասակում մահացել էր՝ սրտի հետ կապված խնդիրների պատճառով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր