Մեր ենթակառուցվածքների վրա երեկվա Իսրայելի կողմից իրականացված հարվածներին արձագանքը մեր ուժերի միայն մի փոքր մասն էր          Մարտի 20-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մենք հատուկ հրավեր ենք ուղարկել Ամենայն հայոց կաթողիկոսին՝ մասնակցելու Իլյա 2–րդի հnւղարկավորությանը, բայց նրան թույլ չեն տալիս լքել երկիրը    

26 հուն 2019 18:20

Սիրիան Թուրքիային կոչ է անում դադարեցնել ահաբեկիչներին աջակցությունը

Սիրիան հայտարարում է, որ հավատարիմ է ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ Թուրքիայի հետ Ադանայի համաձայնագրին, այն դեպքում, երբ թուրքական ռեժիմը 2011-ից խախտում է այդ համաձայնագիրը՝ աջակցելով, մարզելով ու ֆինանսավորելով ահաբեկիչներին, տեղեկացնում է ՍԱՆԱ-ն՝ վկայակոչելով Սիրիայի ԱԳՆ աղբյուրը։
«Բայց եւ այնպես,  Սիրիան ընդգծում է, որ համաձայնագրի ակտիվացումը կարող է հնարավոր լինել երկու երկրների միջեւ նախկին իրավիճակի վերադարձի դեպքում, եւ երբ թուրքական ռեժիմը կկատարի դրա պայմաններն ու կդադարի աջակցել, ֆինանսավորել, զինել ու մարզել ահաբեկիչներին, եւ երբ իր ԶՈւ-ն դուրս կբերի Սիրիայի տարածքից»,- աղբյուրի հայտարարությունը մեջբերել է գործակալությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր