Տեսանյութ. Իմ, երեխաներիս, կնոջս, ծնողներիս և նույնիսկ պապիս մասին ինչ ասես ասվեց, ձեզ թվում է՝ արժանապատվությում չունե՞մ          Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել       Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է, մենք այնտեղ առևտուր կանենք    

26 հուն 2019 18:50

ՀՀ նախագահը չի պատրաստվում հիմնել որեւէ կուսակցություն կամ աջակցել որևէ կուսակցության

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չի ցանկանում կուսակցություն բացել կամ աջակցել որևէ քաղաքական ուժի։ Այս մասին նա հայտարարել է այսօր՝ հունվարի 26-ին, լրագրողների հետ զրույցում:
Դիտարկմանը, թե լուրեր կան, որ ՀՀ նախագահի հովանու ներքո, իր հետ կապ ունեցող կուսակցություն է հիմնվում, մասնավորապես, Արթուր Ղազինյանի կուսակցության մասին է խոսքը, Արմեն Սարգսյանն արձագանքեց. « Արթուր Ղազինյանին եւ մասնավորապես, նրա հորը ճանաչում եմ համալսարանական տարիներից: Նրա հայրը համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկանն էր:
ՀՀ նախագահը չի պատրաստվում հիմնել որեւէ կուսակցություն եւ ուղղակի կամ անուղղակի աջակցել որեւէ կուսակցության»:
Նշեքն, որ ՀՀ նախագահը մասնակցել է Գիտությունների ազգային ակադեմիայում ընթացող հայ-իտալական գիտական համաժողովին, որը վերաբերում էր արհեստական բանականության զարգացմանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր