Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

26 հուն 2019 20:40

Հետազոտություն. ԼԳԲՏ ներկայացուցիչները Գերմանիայում աշխատանքի ժամանակ խուսափում են քամինգ-աութից

Ամենայն հավանականությամբ, ԼԳԲՏ հանրույթի ներկայացուցիչները Գերմանիայում ցայժմ վախենում են աշխատավայրում խտրականությունից։ Միայն յուրաքանչյուր երրորդն է գործընկերներին պատմում իր սեռական կողմնորոշման մասին, ինչի վկայությունն են Boston Consulting Group քոնսալթինգային կոնցեռնի իրականացրած հետազոտության արդյունքները, տեղեկացնում է «Նեմեցկայա վոլնա»-ն։
Միեւնույն ժամանակ, քամինգ-աութ աշխատավայրում կուզենար իրականացնել հարցման մասնակիցների 85%-ը։ Մյուս երկրների մեծ մասում, որոնցում իրականացվել է հետազոտությունը, իրենց ոչ ավանդական կողմնորոշման մասին աշխատակիցներն ավելի հաճախ են տեղեկացնում գործընկերներին։ Մասնավորապես, Անգլիայում դա անում է գեյերի, լեսբոսուհիների եւ բիսեքսուալների մոտ 63%-ը, նշել են ընկերությունում։
«Սեռական կողմնորոշումը նախկինի պես արգելված թեմա է գերմանական շատ ընկերություններում։ Դրանով իսկ ընկերությունները վնաս են հասցնում, նախ, իրենք իրենց, քանի որ բաց շփումն ընկերությունում բարձրացնում է իրենց աշխատավայրից բավարարության աստիճանը»,- կարծում է հետազոտության հեղինակներից մեկը՝ Անիկա Զավադցկին։
Նա խորհուրդ է տվել գերմանական ընկերություններին որքան հնարավոր է շուտ ընդունել հարմարավետ աշխատանքային մթնոլորտի ձեւավորման միջոցներ ԼԳԲՏ ներկայացուցիչների համար, քանի որ դրա բացակայությամբ ընկերությունները զրկվում են բարձրորակ աշխատակիցներից։
Հետազոտության ընթացքում աշխարհի 20 երկրներում հարցման են ենթարկվել ոչ ավանդական կողմնորոշման ավելի քան 4 հազար երիտասարդ աշխատակիցներ, նրանցից ավելի քան 500-ը՝ Գերմանիայում։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր