19:29 - Գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը ահաբեկում և սպառնում է իր հրաժարականը պահանջողներին. Ինչո՞ւ է լռում իշխանությունը. Տեսանյութ         18:15 - Ձնահոսքի մեջ ընկածներին դուրս են բերել. Ֆրանսիայի քաղաքացի լեռնագնացը ՊՆ ուղղաթիռում մահացել է      17:48 - Ինչ արագությամբ կընթանան քաղաքական շարժերը` կախված կլինի, թե ինչ արագությամբ կհաջողի կամ կձախողի կառավարությունը    

26 հուն 2019 21:42

Արքան պետք է քայլի նաև ձիու նման, պետք է տիրապետի ժամանակակից բոլոր հնարքներին

Արքան պետք է քայլի նաև ձիու նման, պետք է տիրապետի ժամանակակից բոլոր հնարքներինՇախ-մատ–այսպես ասած մահ արքային: Ի՞նչ է սա, խաղ, ագրեսիայի դաստիարակում, իրականությունից շեղում, արքայի հանդեպ նախանձի, ատելության սերմանում... Խաղ, որը կտրված է թերևս այսօրվա իրականությունից:
 
21-րդ դարում ավելի քան պահանջված է լիդերի դերը:
Լիդերը իր մտավոր և ֆիզիկական պոտենցիալով, նպատակասլացությամբ, հավատով, արժեհամակարգով, մարդկության նկատմամբ վերաբերմունքով, ժամանակի և կեղծի զգացողությամբ, համարձակությամբ և սառը դատողությամբ պետք է էապես առանձնանա, որպեսզի դառնա ընկալելի և ընդունելի: Նա պետք է պատրաստ լինի կանգնել ընտանիքի, հայրենիքի, համամարդկային արժեքների պաշտպանության առաջնագծում: Շախմատը վերոհիշյալ արժեքների դաստիարակության գործում կորցրել է իր արդիականությունը: Խաղ, ուր արքան, որի գոյությամբ է համեմված խաղի իմաստը, հանուն որի անվտանգության կոտորվում են զինվորից թագուհի, որը միաժամանակ իննը թագուհի կարող է ունենալ, մի խղճուկ, հազիվ տեղաշարժվող, աչքը վախեցած թիրախ է ողջ խաղի ընթացքում, չգիտես ինչու արքա է կոչվում և այլևս չի համապատասխանում ժամանակակից արժեհամակարգի մարտահրավերներին: 
 
Առաջարկում եմ, որ արքան քայլի նաև ձիու նման(արքան պետք է տիրապետի ժամանակակից բոլոր հնարքներին), հանել փոխատեղության կանոնները (Երկու ֆիգուրով 1 քայլն անհեթեթ է) և վերացնել պատ հասկացությունը: Մատը (մահը) միայն ավարտի խորհրդանիշը չէ, այն նաև անմահություն է, կարծում եմ հաղթանակի համար բավարար է անելանելի վիճակը: Խաղն ավարտվում է, երբ կողմերից մեկը այլևս զրկված է կանոնների սահմանում հերթական քայլ կատարելու հնարավորությունից:
 
Խաղը նման կանոններով արդիական հմայք է ձեռք բերում, վերականգնվում է իրականության զգացողությունը, ի չիք են դառնում կեղծ արժեքները, տրամաբանության, մտածելակերպի, անալիտիկ ունակությունների դրսևորումները իրատեսական հենքի վրա են զարգանում: Մի խոսքով արքան դառնում է արքա, թագուհին՝ թագուհի, զինվորը՝ զինվոր:
 
Այս չնչին փոփոխություններով խաղը դառնում է առավել հետաքրքիր, իրականությանը համահունչ, ավելի կիրառական մտավոր ունակությունների բազմակողմանի դաստիարակության բնագավառում, վերանում են անհրապույր ոչ-ոքիները, խաղը պահպանում է իր հետաքրքրությունը բոլոր փուլերում: Նույնիսկ երբ խաղատախտակին մնում են միայն արքաները, խաղը շարունակում է պահպանել իր հմայքը, պայքարի ոգին:
Փոփոխությունները համահունչ են ոչ բռնի, թավշյա հեղափոխությանը:
Հովիկ Խալիկյան
Hayacq.com

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր