17:01 - Զանգվածային ցանկացած տեսակի միջոցառման կազմակերպումը պետք է կանխարգելվի. Փաշինյան         16:30 - Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել, եվրոն թանկանալ      16:06 - Աշխարհի միակ կառավարությունը,որը համաճարակի՝ տնտեսության վրա ունեցած խիստ բացասական ազդեցության պայմաններում որոշում է կայացնում    

28 հուն 2019 12:33

Կրծքագեղձի չարորակ ուռուցքներից պաշտպանվեք՝ խմելով չինական ուլուն թեյը. հետազոտություն

Կրծքագեղձի չարորակ ուռուցքներից պաշտպանվեք՝ խմելով չինական ուլուն թեյը. հետազոտությունՉինական ուլուն թեյը, որ դարերով հայտնի է առողջական վիճակի վրա իր դրական ազդեցությամբ, իսկապես օգտակար է, պարզել են St Louis University-ի (ԱՄՆ) գիտնականները: Մասնագետները պնդում են, որ այս թեյի թուրմը պաշտպանում է կրծքագեղձի քաղցկեղի զարգացումից:
Գիտնականների խոսքով՝ կանաչ թեյը նույնպես պաշտպանական հատկություններ ունի, բայց նույն բանը չի կարելի ասել սեւ թեյի մասին:
Իրենց հաշվարկները կատարելիս հետազոտողները հիմնվել են Չինաստանի Ֆուցզյան նահանգում հավաքած օնկոլոգիական հիվանդությունների վերաբերյալ տվյալների ծավալի վրա. այս նահանգում ուլուն թեյը հատկապես հաճախ են խմում, եւ այնտեղ կրծքագեղձով հիվանդացությունը 35 տոկոսով ավելի քիչ է, քան երկրի մյուս շրջաններում:
Այս երեւույթով հետաքրքրված՝ գիտնականների խումբը լաբորատորիայում մի շարք հետազոտություններ է անցկացրել. նրանց հետաքրքրում էր, թե ինչպես է տարբեր տեսակի թեյերի թուրմն ազդում կրծքագեղձի չարորակ ուռուցքների բջիջների վրա: Կրծքագեղձի քաղցկեղի 6 տեսակների բջիջները մշակվել են ուլունի, սեւ եւ կանաչ թեյերի թուրմով:
Արդյունքում գիտնականները պարզել են, որ ուլուն թեյը կրծքագեղձի քաղցկեղի բջիջների բազմացումից պաշտպանության մեծ ներուժ ունի: Նրանց խոսքով՝ ուլունի թուրմը բացասաբար է ազդում չարորակ բջիջների ԴՆԹ-ի վրա՝ դրանց աճը ինհիբիրացնելով:
Չինացիների շրջանում, որոնք ամեն օր ուլուն են խմում, կրծքագեղձի չարորակ ուռուցքների առաջացման հավանականությունը քառորդ մասով նվազում է Ֆուցզյան նահանգում կրծքագեղձի քաղցկեղով հիվանդացության մակարդակի համեմատությամբ, եւ 2 անգամ ցածր է ամբողջ երկրի համեատությամբ:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր