Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն          Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի... նրանք էլ չգիտեն, թե ինչ են ուզում       Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է    

28 հուն 2019 15:30

Մեծ կարծիք ունեի, որ բարեփոխումներ կլինեն, բայց չեմ տեսնում.Կկրծեմ նրա կոկորդը, ով մի թիզ հող կզիջի

Մեծ կարծիք ունեի, որ բարեփոխումներ կլինեն, բայց չեմ տեսնում.Կկրծեմ նրա կոկորդը, ով մի թիզ հող կզիջիԻնձ համար բանակում որևէ բան չի փոխվել Հայաստանում իշխանափոխությունից հետո: Եթե բանակում մենք ունենք ինքնասպանության դեպքեր, չենք կարող ասել, որ բարեփոխումներ ու շրջադարձ ունենք բանակում: Այս մասին Առաջին լրատվականի հետ զրույցում հայտարարել է Մարգարիտա Խաչատրյանը. «Ինձ համար այն է փոխվել, որ ներկայիս կառավարությունը, իշխանությունը մեկը մեկին պարգևավճարներ են տալիս, պրեմյաներ են տալիս, հովանավոր կանգնում: Ես մեծ կարծիք ունեի, որ բարեփոխումներ կլինեն, զոհվածների ընտանիքների նկատմամբ փոփոխություններ կլինեն: Սակայն անձամբ ես որևէ բարեփոխում չեմ տեսնում» :

Տիկին Մարգարիտան խոսեց նաև տարածքների մասին՝ հայտարարելով, որ կկրծի այն մարդու կոկորդը, ով Ջաբրաիլից մի թիզ հող զիջում անի կամ փորձի զիջման անուն տալ:
Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, Խաչատրյանը նշեց, որ դրանք գնացել են բյուջե, ապա ուղղվել են պարգևավճարներին, ինքը որևէ բարեփոխում չի տեսնում, նույն սոված ժողովուրդն է. «ԱԺ նախագահի աշխատավարձը 1,3 միլիան դրամ է,  իսկ որքան է օրինակ լրագրողի աշխատավարձը, ով ամբողջ օրը միկրաֆոնը ձեռքին ման է գալիս: Փոփոխություններ կլինեն, երբ սոցիալապես անապահովների խնդիրները կլուծվեն, աշխատատեղեր կբացվեն, ոչ թե խեղճի ու անճարի հաշվին բանակ կպահենք» :

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր