Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման          Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են       Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը    

29 հուն 2019 15:45

Տեսանյութ.ՈՒկրաինական բանտում հայերին ենթարկում են խոշտանգման՝ ոտքերից կախում են, հեռվից կրակում նրանց ուղղությամբ

Տեսանյութ.ՈՒկրաինական բանտում հայերին ենթարկում են խոշտանգման՝ ոտքերից կախում են, հեռվից կրակում նրանց ուղղությամբՀայացք մամուլի ակումբում հասարակական-քաղաքական գործիչ  Սարգիս  Տեր-Եսայանը, կինոռեժիսոր Խաչատուր Մարգարյանը և պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը ահազանգեցին ադրբեջանցիների հետ վիճաբանության պատճառով,  ուկրաինական բանտում հայտնված ՀՀ քաղաքացիներ Սերգեյ Կարապետյանի և Խաչատուր Հովհաննիսյանի հանդեպ  տեղի ունեցող մարդու իրավունքերի կոպիտ խախտումների, իրականացվող տանջանքների և խոշտանգումների մասին:
 
Խաչատուր Մարգարյանը ներկայացնելով նախապատմությունը նշեց, որ դեպքի հետ կապված կալանավորվել են մեր երկու հայրենակիցներ Սերգեյ Կարապետյանը և Խաչատուր Հովհաննիսյանը.«Տարիներ առաջ մեծ աղմուկ հանեց ադրբեջանցիների կողմից Ջուղայի խաչքարերը ջարդելու և պղծելու փաստը: Ադրբեջանն այս ամենն արեց իր զինված ուժերի միջոցով, հետագայում գերեզմանոցում սարքեցին կրակադաշտ: Այս դեպքն իր արձագանքը գտավ նաև Ուկրաինայի Հերսոն քաղաքում: Արդյունքում՝ տեղի հայերի և ադրբեջանցիների միջև վեճ է ծագում, վերածվում ծեծկռտուքի և ավարտվում մահով: Սպանվում է ադրբեջանցիներից մեկը, ով,  մեր տվյալներով, Ջուղայում տեղի ունեցածի կազմակերպիչն էր և բարեկամական կապեր ուներ Ադրբեջանի ներկայիս նախագահ Ալիևի հետ: Բանտում մեր տղաները, 40 ամիս է՝ ենթարկվում են խոշտանգման, «էլեկտրաշոկ» են կիրառում, հոսանք են միացնում ականջներին, ոտքերից կախում են, հեռվից կրակում են նրանց ուղղությամբ, դաժան ծեծի են ենթարկում»,-ասաց Խաչատուր Մարգարյանը:
 
Սարգիս Տեր-Եսայանն էլ նշեց, որ հայերից մեկը՝ Սերգեյը, արմատներով Ջուղայից է. «Ադրբեջանցիների կողմից մեր պատմամշակութային կոթողները, գերեզմանոցները, խաչքարերն են վերացվել, ինչը միջազգայնորեն որակվում է՝ որպես սպիտակ եղեռն: Տեղի հայերը հանդիպել են ադրբեջանցիների հետ, վիճաբանության արդյունքում եղել է զոհ: Հայերի հետ եղել են նաև երկու ռուս և մեկ թալիշ: Նրանք նույնպես գտնվում են բանտում և նրանց հետ էլ նույն կերպ են վարվում: Ադրբեջանցիներն էլ եղել են 5-6 հոգով: Մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում, որ մեր իշխանությունը հետամուտ լինի իր քաղաքացիների հանդեպ: Նաև հնարավորության դեպքում նրանց փաստաբան տրամադրի»,- ասաց Սարգիս Տեր-Եսայանը, հավելելով, որ արդեն 4 տարի է, դատական գործընթացը շարունակվում է և դեռ վճիռ կայացված չէ: 
 
Վոլոդյա Ավետիսյանի կարծիքով էլ Ուկրաինական իշխանությունները այս ամենից տեղյակ չեն և այն հավանաբար պատվիրվում է ադրբեջանական կողմից:
Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր