Շղթայական վթար՝ Արմավիրում, բախվել են «Nissan», «Infiniti», «Mercedes», «Volkswagen», «Kia» և «Renault»          Տեսանյութ.Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք, օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 36-37 աստիճանի       Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց    

30 հուն 2019 12:12

Ինչո՞ւ է Բոլթոնը Ալիեւի հետ քննարկել ԼՂ հիմնախնդիրը, իսկ Փաշինյանի հետ՝ ոչ

Ինչո՞ւ է Բոլթոնը Ալիեւի հետ քննարկել ԼՂ հիմնախնդիրը, իսկ Փաշինյանի հետ՝ ոչԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Twitter-ի իր միկրոբլոգում ներկայացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի մանրամասները:
«Այսօր ես զրուցել են Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ: Մենք քննարկել ենք բազմաթիվ հարցեր, որոնք երկկողմ հետաքրքրություն են ներկայացնում, այդ թվում և էներգետիկ անվտանգության, անվտանգության ոլորտում համագործակցության և ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ աջակցության մասով», - գրել է Բոլթոնը:

Հատկանշական է, որ օրեր առաջ Բոլթոնը հեռախոսազրույց էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն ի տարբերություն Ալիեւ հետ խոսակցության, Հայաստանի առաջնորդի հետ չէր քննարկել Արցախի հարցը:
«Հեռախոսազրույց ունեցա ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ: Քննարկեցինք տարածաշրջանային իրավիճակին եւ երկկողմ հարաբերություններին վերաբերվող հարցեր», - իր Facebook-յան էջում գրել էր Փաշինյանն ու հետգրությամբ հավելել. «Հ.Գ. Արցախի հարցին անդրադարձ չի եղել»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր