Եթե ոստիկանությունը դառնա նախարարություն, այն ուղղակի կամ անուղղակի կուսակցականացվելու է. Փաշինյան

«Ինչ է նշանակում դարձնել նախարարություն, դա նշանակում է, որ ոստիկանության պարագայում քաղաքական դեմք պետք է նշանակվի այդ ուժային կառույցի ղեկավար: Սրանից բխում է, որ այդ ուժային կառույցը ուղղակիորեն կամ անուղղակիորեն կուսակցականացվելու է: Այսօրվա կարգավորման արդյունքում ոստիկանության եւ ընդհանրապես իրավապահ համակարգի կայունությունը որոշակիորեն պահպանվել է: Այսինքն այնտեղ կադրային փոփոխությունները լինում են շատ բալանսավորված, հանգիստ, որ համակարգի կայունությունը չխաթարվի: Իսկ նախարարը հայեցողական պաշտոն է, կարելի է ցանկացած մեկին նշանակել այդ ուժային կառույցի ղեկավար:
Այս դեպքում կան որոշակի չափանիշներ. Պետք է ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա լինի, ոստիկանությունում աշխատած եւ այլն»,-ընդգծեց Փաշինյանը՝ հավելելով, որ համաձայն է տեսակետին, որ այդ կառույցները պետք է լինեն խորհրդարանական վերահսկողության ներքո:
Նա նկատեց, որ վերջին տարիներին առաջին անգամ բացառիկ դեպք է տեղի ունեցել, երբ ԱԱԾ տնօրենն անձամբ գնացել եւ բյուջեի կատարողականի քննարկումներին մասնակցել է: