Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

01 փետ 2019 16:05

33-ամյա արմավիրցին 5 հազար դրամանոց թղթադրամներ է տպել ու իրացրել

33-ամյա արմավիրցին 5 հազար դրամանոց թղթադրամներ է տպել ու իրացրելՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է կեղծ փողեր պատրաստելու, պահելու եւ իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. ձեռք բերված ապացույցների համակցությամբ մեղադրանք է առաջադրվել Արմավիրի մարզի 33-ամյա բնակչին։
Ձեռնարկված քննչական եւ դատավարական միջոցառումների արդյունքում պարզվել է կեղծ թղթադրամների պատրաստման հանգամանքները, եղանակը։

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի բնակիչը՝ ծնված 1985թ., որոշել է իրացման նպատակով պատրաստել 5000 դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամներ:
Այս նպատակով նա 2014թ. հունվար ամսին գունավոր շիթային տպիչով պատճենահանման եղանակով, տպագրության համար նախատեսված A4 ֆորմատի թղթից իր տանը պատրաստել է 2 հատ 5000 դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամ եւ դրանք պահել իր տանը:
Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ 33-ամյա տղամարդը կեղծված թղթադրամներից մեկը 2018թ. նոյեմբերի 15-ին իրացրել է Արմավիր քաղաքում ՝ պարտքով  տալով նույն մարզի մեկ այլ բնակչի, իսկ երկրորդը պահել է իր մոտ:
Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Արմավիրի մարզի՝ 1985թ. ծնված բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 202-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր