Պաշտպանական վերափոխումը՝ Հայաստանի գոյատևման երաշխիք. «Փաստ»          Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Mercedes»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներին․ նույն վայրում բшխվել են 2 «Mercedes»-ները և «Լադա»-ն       Փետրվարի 2-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

02 փետ 2019 15:10

Մայրը թլպատել է իր 5-ամյա դստերը.կանացի թլպատման գործով առաջին մեղադրական դատավճիռը

Մայրը թլպատել է իր 5-ամյա դստերը.կանացի թլպատման գործով առաջին մեղադրական դատավճիռը Լոնդոնի արվարձանում բնակվող Ուգանդայից ժամանած կինը Մեծ Բրիտանիայում առաջինն է մեղավոր ճանաչվել կանացի թլպատման համար։ Նա թլփատել է իր դստերը, հաղորդում է Daily Mail-ը։

Պարբերականը նշում է նաև, որ նրա մոտ սև կախարդության ծիսակարգի հետ կապված մի շարք նյութեր են հայտնաբերվել։ 5-ամյա փոքրիկն ասել է, որ վիրահատության համար մայրը գրբացի է իրենց տուն հրավիրել, իսկ իրեն մահճակալին են կապել։
Երբ արնահոսություն է սկսվել, մայրը շտապօգնություն է կանչել՝ ասելով, որ երեխան վնասվել է, երբ փորձել է պահարանից բլիթներ վերցնել։ Որպեսզի ոչ ոք իր դեմ վկայություն չտա, կինը հմայական խոսքեր է գրել թղթին և կիտրոնի մեջ դրել։ Իսկ սառնարանում սոցիալական ծառայությունների աշխատակիցները կովերի լեզուներ են գտել, որոնցում մեխեր են մխրճված եղել։
Պարզվել է, որ կինն այդ կերպ փորձել է ստիպել լռել սոցիալական աշխատակիցներին, ոստիկաններին և գլխավոր դատախազ Էլիսոն Սոնդերսին։
Այժմ երեխան որդեգրված ընտանիքում է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր