Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ          Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար       Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել    

04 փետ 2019 12:10

Բռնաճնշումներ են սկսել հայկական լրատվամիջոցների դեմ.արգելափակվել են հայկական մի շարք կայքեր

Բռնաճնշումներ են սկսել հայկական լրատվամիջոցների դեմ.արգելափակվել են հայկական մի շարք  կայքերՕրեր առաջ տեղեկացրել էինք, որ «Ռոսկոմնադզոր»-ը նամակ էր ուղարկել MAMUL.am-ին` տեղեկացնելով, որ ռուսաստանաբնակ, ՀՀ ԱԳ նախկին նախարարի դիվանագիտական հիմունքներով խորհրդական, քրեական աշխարհում հայտնի Ռոբսոնը (Ռուբեն Թաթուլյան) դիմել է Ռուսաստանի դատարան, դատի տվել հայկական մի շարք լրատվամիջոցների, այդ թվում` MAMUL.am-ին և պահանջել արգելափակել դրանք Ռուսաստանի տարածքում: Ռուսաստանի դատարանը, անհասկանալի պայմաններում, որոշում է կայացրել, որ նշված անձի մասին հայկական լրատվամիջոցներում հրապարակված նյութերը խախտում են անձնական տվյալների գործածումը (համաձայն ռուսական օրենսդրության) և պահանջել հայկական մի շարք լրատվամիջոցներից հեռացնել նշված նյութը՝ մերժման դեպքում սպառնալով արգելափակել ոչ թե տվյալ նյութը, այլ լրատվամիջոց` Ռուսաստանի տարածքում: Հատկանշական է, որ լրատվամիջոցները չեն ստացել դատարանի որոշման պատճե, իսկ վճռի բովանդակությունն անհայտ է:
     Այսպիսով ս/թ հունվարի 24-30-նն ընկած ժամանակահատվածում «Ռոսկոմնադզոր»-ի կողմից Ռուսաստանի տարածքում արգելափակվել են MAMUL.am, Azatutyun.am, Hetq.am, Armtimes.com, Lragir.am, 1in.am, Shame.am, Aravot.am կայքերը (ամբողջական ցանկը): Հատկանշական է, որ արգելափակված կայքերի ցանկում է եղել նաև armeniasputnik.am-ը, որը, արգելափակումից հետո անմիջապես հեռացրել է Ռոբսոնի մասին նյութը և այն վերաբացվել է:
Եվս մեկ ուշագրավ հանգամանք է այն, որ արգելափակված կայքերի ցանկում չկան ՀՀ նախկին իշխանությունների հետ ինչ որ կերպ կապակցված լրատվական կայքեր:
Հիշեցնենք մեր ընթերցողին, որ անկախ «Ռոսկոմնադզոր»-ի կիրառած սահմանափակումների, MAMUL.am լրատվականը գործածում է մուտքի կոդավորված բազմաֆունկցիոնալ տեխնոլոգիաներ, որի շնորհիվ կայքը լիարժեք աշխատում է և կաշխատի ՌԴ ողջ տարածքում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր