Տեղի ունեցածը վատ նախադեպ կարող է դառնալ և ըստ էության, վտանգում է տեղեկատվություն ստանալու և տարածելու Սահմանադրական իրավունքը
![Տեղի ունեցածը վատ նախադեպ կարող է դառնալ և ըստ էության, վտանգում է տեղեկատվություն ստանալու և տարածելու Սահմանադրական իրավունքը Տեղի ունեցածը վատ նախադեպ կարող է դառնալ և ըստ էության, վտանգում է տեղեկատվություն ստանալու և տարածելու Սահմանադրական իրավունքը](https://hayacq.com/uploads/posts/2019-02/medium/1549296351_l-sardaryan.jpg)
Հաշվի առնելով իշխանական ուժը ներկայացնող առանձին պատգամավորների պնդումները, թե միջադեպն ուղղված չէր մամուլի ազատության դեմ և խնդիրը եղել է զուտ տեխնիկական, այսուհանդերձ պնդում ենք, որ տեղի ունեցածը վատ նախադեպ կարող է դառնալ և, ըստ էության, վտանգում է տեղեկատվություն ստանալու և տարածելու Սահմանադրական իրավունքը: Հաշվի առնելով նշվածը, մենք «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներին կոչ ենք անում այսուհետ խուսափել նման սխալներից, ինչպես նաև հորդորում ենք փոփոխություններ կատարել ՀՀ ԱԺ-ի կանոնակարգ-օրենքում՝ խորհրդարանի աշխատանքները լրատվամիջոցների համար ամբողջությամբ բաց և թափանցիկ դարձնելու նպատակով:
Սրան զուգահեռ, մենք մեր խորը մտահոգությունն ենք հայտնում սոցիալական ցանցերում վերջերս սկիզբ առած՝ որոշ լրատվամիջոցների դեմ սկսված արշավի կապակցությամբ: Գտնում ենք, որ նման ցանկացած նախաձեռնություն ուղղակիորեն վտանգում է խոսքի, կարծիք և տեսակետ ունենալու ազատությունը: Միաժամանակ, սակայն, մենք կիսում ենք մտահոգությունն առ այն, որ լրատվամիջոցների մի մասը, ելնելով քաղաքական կամ տնտեսական ինչ-ինչ շահերից, գերադասում է հասարակությանը տրամադրել տեղեկատվություն, որը չի համապատասխանում լրագրողական էթիկայի, լրատվամիջոցի անաչառության և համակողմանիության սկզբունքներին: Այսուհանդերձ, պնդում ենք, որ այս և ցանկացած այլ խնդիր պետք է դիտարկվի միայն ու բացառապես ՀՀ օրենսդրության շրջանակում: Հակառակ դեպքում, մենք տեղի ունեցողը կարող ենք և կդիտարկենք որպես հարձակում խոսքի ազատության վրա ու կմեկնաբանենք որպես մամուլի ազատությունը ճնշելու փորձ:
Լրագրողների անկախ արհմիության վարչություն