Մարտի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանը       Մեծ թվով հարցեր կան երկկողմ հարաբերությունների հետագա կարգավորման, ուկրաինական հարցի հետ կապված․ Պեսկովը Պուտին Թրամփ հեռախոսազրույցի մասին    

06 փետ 2019 15:53

Լևոն Տեր-Պետրոսյանը մարտի 1-ի գիշերն ամենահանգիստն է եղել, վերջապես ստացավ էն, ինչ ուզում էր

Լևոն Տեր-Պետրոսյանը մարտի 1-ի գիշերն ամենահանգիստն է եղել, վերջապես ստացավ էն, ինչ ուզում էրՄարտի մեկի գործը խեղաթյուրվում է եւ ամենասարսափելին այն է, որ խաբում են զոհերի հարազատերին։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 6–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:
Անդրադառնալով «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նա նշեց. «Չի կարելի էդպիսի ստոր ձեւով վարվել հարազատների հետ, չի կարելի նշանակել մեղադրյալ եւ ասել՝ ինքն ա։ Ինչի՞ չեն գնում Շերիֆի հետեւից, ներքին զորքերի հրաամատարն էր, կարծես թե ոստիկանությունը թիթեռ է նկարել պատին»:
Արամ Հարությունյանն ասաց, որ իր կարծիքով՝ «Մարտի 1»-ը չպետք է դառնա իշխանությունը պահելու կամ տալու միջոց. «Մարտի մեկը մեր բոլորի ցավն է՝ բացառությամբ Լեւոն Տեր–Պետրոսյանի, որովհետեւ ինքն էդ գիշեր ամենահանգիստն է եղել եւ վերջապես ստացավ էն, ինչ ուզում էր»,– ասաց նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր