Հրազդանում ուսուցչուհին վնասել է դպրոցական աղջկա աչքը. առայժմ` կարգապահական տույժ են տվել
![Հրազդանում ուսուցչուհին վնասել է դպրոցական աղջկա աչքը. առայժմ` կարգապահական տույժ են տվել Հրազդանում ուսուցչուհին վնասել է դպրոցական աղջկա աչքը. առայժմ` կարգապահական տույժ են տվել](https://hayacq.com/uploads/posts/2019-02/medium/1549542119_4789604.jpg)
Ըստ նախնական տեղեկության՝ երեխայի մայրը ոստիկաններին հայտնել է, որ 1 օր առաջ դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Անուշ Ասլանյանը դասի ժամին ձեռքի դրսային մասով հարվածել է իր աղջկա աջ աչքին, ինչն էլ դարձել է վնասվածք ստանալու պատճառ։
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Լուսինե Մանուկյանից իմացանք, որ գործը նախաքննության փուլում է: Նա տեղեկացրեց նաև, ուսուցչուհուն կարգապահական տույժ են տվել: Այդպիսի 3 կարգապահական տույժի դեպքում ուսցչին կհեռացնեն դպրոցից:
Լուսինե Մանուկյանը նշեց նաև, որ ուսուցչի՝ դպրոցից հեռացում հնարավոր է նաև այն դեպքում, երբ որոշվի, որ նա մեղավոր է եղել:
Ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 5-ին Հրազդանի 12-րդ հիմնական դպրոցում տեղի ունեցած միջադեպի փաստով։