ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

08 փետ 2019 17:15

Հայաստանին ձեռնտու է Ռուսաստանում իրավիճակի վատթարացումը,որը հանգեցնում է ներգաղթի մեծացմանը եւ հայերի վերադարձին հայրենիք

Հայաստանին ձեռնտու է Ռուսաստանում իրավիճակի վատթարացումը,որը հանգեցնում է ներգաղթի մեծացմանը եւ հայերի վերադարձին հայրենիքՌուսաստանում սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացումը հանգեցնում է ներգաղթի մեծացմանը եւ հայերի վերադարձին հայրենիք: Փետրվարի 8-ին «Շարժունությունը եւ միգրացիոն հոսքերը. Հայաստանի մարտահրավերները եւ հնարավորությունները» սեմինարի ժամանակ այս մասին ասաց ժողովրդագիր Արտակ Մարկոսյանը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանում իրավիճակի բարելավումը հանգեցնում է նրան, որ աշխատանքային միգրացիայի ներկայացուցիչները ձգտում են իրենց ընտանիքներին երկրից տանել: «Հայրենադարձության եւ վիզային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիրը եւ հետագայում Եվրամիության հետ առանց վիզային ռեժիմի մասին համաձայնագիրը կարող են դիվերսիֆիկացնել  աշխատանքային միգրացիայի հոսքը: Դրանից բացի, բացառված չէ, որ դա կարող է բերել տրանսֆերտների աճի՝ հաշվի առնելով Վրաստանի փորձը, որտեղ համապատասխան համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո տրանսֆերտները 2,5 անգամ աճեցին»,- նշեց փորձագետը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր