Դեկտեմբերի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին       Ես չեմ բացառում Վենեսուելայի հետ պատերազմը, եթե նրանք այդքան հիմար են, որպեսզի շարունակեն լցանավեր ուղարկել    

13 փետ 2019 10:40

Սերժ Սարգսյանի վերադարձը՝ Կարեն Կարապետյանով.պետք է Փաշինյանի թիմին լուրջ հակակշռող ուժ. «Փաստ»

Սերժ Սարգսյանի վերադարձը՝ Կարեն Կարապետյանով.պետք է  Փաշինյանի թիմին լուրջ հակակշռող ուժ. «Փաստ»«Փաստ» թերթը գրում է. «Փաշինյանի կառավարության վարկանիշի անկման ֆոնին սկսել են ակտիվանալ նախկին իշխանությունների ջանքերը՝ դիրքավորվելու ապագա քաղաքական մարտերում:

«Փաստի» տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը այդ պայքարը տարբեր մեթոդներով փորձում է կառուցել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի շուրջ: Հենց այդ նպատակով այս օրերին Կարապետյանի վերադարձի շուրջ տարբեր տեղեկություններ են շրջանառվում:

Մեր աղբյուրների պնդմամբ, ներկայումս քաղաքական դաշտում փորձ է արվում գեներացնել հիմնականում երիտասարդական սպեկտորն ու լայն լսարան ունեցող անհատներին: Նպատակն այն է, որ առաջիկա ընտրություններից առաջ քաղաքական դաշտում լինի Փաշինյանի թիմին լուրջ հակակշռող ուժ՝ առանց ՀՀԿ–ի անփառունակ փաթեթավորման:

Ի դեպ, ասում են, որ Կարապետյանը հավասարապես ընդունելի անձ է նաև Քոչարյանի համար, հետևաբար նրա շուրջ կարող են ապագայում անսպասելի դաշինքներ ձևավորվել»:
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր