Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

13 փետ 2019 14:56

Ալավերդու պղնձաձուլարանի վրդովված աշխատակիցները փակել են Երեւան-Թբիլիսի երկաթգիծը

Ալավերդու պղնձաձուլարանի  վրդովված աշխատակիցները փակել են Երեւան-Թբիլիսի երկաթգիծը
Այսօր՝ փետրվարի 13-ին, Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները փակել են Երևան-Թբիլիսի երկաթգիծը: Աշխատակիցները նշում են, որ այս կերպ բողոքի ակցիա են իրականացնում, քանի որ  իրենց նամակ-ահազանգին որևէ մեկը չի արձագանքել:Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցներն այսօր առավոտից անժամկետ փակել են Երեւան-Թբիլիսի երկաթգիծը: Գործարանի աշխատակից Արմեն Կիրակոսյանն ասաց, որ պահանջում են հանդիպել գործարանի ղեկավարության, կառավարության եւ գործարանին սպասարկող բանկի ներկայացուցիչների հետ. «Մենք ուզում ենք եռակողմ հանդիպում, որպեսզի հասկանանք, թե ինչ է լինելու մեր աշխատանքի հարցը: Երկաթգիծը փակած ենք պահելու այնքա ժամանակ, մինչեւ այս հարցը չլուծվի»,-ասաց նա:
Մեզ հետ զրույցում նա նշեց, որ իրենց են միացել նաև քաղաքի բնակիչները, քանի որ գործարանի չաշխատելով նրանք եւս անգործոթւյան են մատնվել. «Սոցիալական մեծ խնդիր է առաջացել քաղաքում, արտագաղթի, գողությունների թիվն է աճել, աղետալի վիճակ է: Տաքսու վարորդը օրերով կանգնում է, հաճախորդ չի ունենում, գործարանի չաշխատելը ազդում է նաեւ իր վրա: Էֆեկտը զգացվում է ամենքի վրա, ես խանութից եմ առեւտուր անում, հիմա գումար չեմ ստանում, չեմ կարող առեւտուր անել, խանութներ կան՝ օրը 3000 դրամից ավել առեւտուր չեն անում: Այլընտրանք չունենք, եթե լիներ երկու գործարան կամ ուրիշ աշխատատեղ, այս ձեւով չէր անդրադառնա քաղաքի վրա»,-պատմեց մեր զրուցակիցը:

Նա ասաց նաեւ, որ գործարանի աշխատանքը կանգնեցնելուց հետո երեք անգամ գնացել են Երեւան, բանակցություններ ունեցել կառավարությունում. «Այն ժամանակ ասվում էր, որ գոնե 1-1.5 տարի պետք է աշխատենք, մինչեւ նոր ներդրում լինի, ինչի մասին ռեալ խոսակցություններ կան: Գործարանում մեզ ասում են՝ պատրաստ ենք աշխատել, կառավարությունում ասում են՝ ամեն ինչ անում ենք, որ աշխատեք, բանկը համաձայն է, բայց մենք չենք աշխատում, մի բան այն չէ»,-ասաց նա:
Արմեն Կիրակոսյանը նշեց նաեւ, որ իրենց պահանջների մեջ է մտնում աշխատել այնպիսի հումքով, որ արտանետումների քանակը զգալիորեն նվազի եւ շրջակա միջավայրը հնարավորինս քիչ վնասի:
Նշենք, որ Երեւան-Թբիլիսի երկաթգիծը փակած ալավերդցիների թիվն այժմ գերազանցում է 300-ը:
Հիշեցնենք, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները փետրվարի 8-ին նամակ էին գրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Զուգահեռ կազմակերպել էին ստորագրահավաք, որը նամակին կից ուղարկվել էր Կառավարություն:
Նամակում մասնավորապես ասված է. «Ալավերդիում չկա այլընտրանք, ստեղծվել է մի աղետալի վիճակ, երբ աշխատանքին ընդունակ մարդն ի վիճակի չէ ապահովել իր ընտանիքի նվազագույն կարիքները: Անորոշությունը ստիպում է մարդկանց արտագաղթել երկրից: Հեռանում են բարձրակարգ մասնագետներ, որոնց պակասը մոտ ապագայում չի կարող լրացվել: Պղնձաձուլական գործարանի աշխատակիցները և հարակից համայնքների բնակիչները մեծ հույսով ակնկալում են օժանդակություն՝ պղնձաձուլարանը հնարավորինս արագ վերագործարկելու և ներկա պայմաններով արտադրության ժամանակավոր շահագործումը թույլատրելու հարցում՝ մինչև նորագույն տեխնոլոգիաներով հագեցած բնապահպանական բոլոր լուծումներով արտադրություն կազմակերպելը: Միևնույն ժամանակ, մինչև հիմնախնդրի հանգուցալուծումը, խնդրում ենք Ձեր միջնորդությունը՝ գործարանի աշխատակիցների վարկային պարտավորությունների ժամանակավոր սառեցմանը»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր