Խոշոր հրդեհ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում          Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս       Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել    

16 փետ 2019 12:54

Եզակի սպեղանին կարող է կանխել ասթմայի նոպաները. հիվանդները կարող են փակցնել իրենց մաշկին

Եզակի սպեղանին կարող է կանխել ասթմայի  նոպաները. հիվանդները կարող են փակցնել իրենց մաշկինԽելացի սպեղանին, որն ասթմայով հիվանդները կարող են փակցնել իրենց մաշկին, կարող է կանխել ասթմայի նոպաները։ Սպեղանին գնահատում է կողերի շարժումը եւ նախազգուշացում ուղարկում հեռախոսին, եթե մարդու շնչառությունը վատանում է։
Փորձարկումները ցույց են տվել, որ եթե այս սպեղանին փակցվում է փորի շրջանում, նրա սենսորները գնահատում են ճնշումը կողի վրա, որն արտադրվում է շնչելիս։ Ասթմայի նոպաները ծագում են օդային անցումների շուրջ մկանների լարվածության արդյունքում։ Մարդու մոտ առաջանում է ուժեղ շնչահեղձություն, աղմուկ շնչելիս եւ հազ։
Թեեւ սպեղանին դեռեւս մշակման փուլում է, այն ստեղծողները կարծում են, որ սենսորները կարելի է միացնել սթմարթֆոնին, որը վտանգի դեպքում օգնության կկանչի։ Եզակի սպեղանին արդեն փորձարկվել է ութ պացիենտի համար, եւ այն «խոստումնալից արդյունքներ» է ցուցաբերել։ Հետազոտությունն անցկացվում է Իրվինի Կալիֆոռնիայի համալսարանի լաբորատորիայի հիման վրա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր