Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»          Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել    

16 փետ 2019 14:02

Շերեմետեւո, Դոմոդեդովո օդանավակայաններում այլևս չեն տուգանի՝ արա,ինչ ուզում ես

Շերեմետեւո, Դոմոդեդովո օդանավակայաններում այլևս չեն տուգանի՝ արա,ինչ ուզում եսՄոսկվայի միջշրջանային տրանսպորտային դատախազությունը չեղարկել է մի շարք արգելքներ, որոնք մտցվել էին մինչ այդ մայրաքաղաքի Շերեմետեւո, Դոմոդեդովո եւ Ժուկովսկի օդանավակայաններում, տեղեկացնում է Life-ը։
Ստուգման արդյունքում կանոնները համարվել են «ավիացիայի զարգացման պետական կանոնակարգման ոլորտում դաշնային օրեմսդրության պահանջներին հակասող»։
Այսպիսով,  ուղեւորները նորից կարող են օդանավակայանում գտնվել վատ բուրող հագուստով, գլանիկներ քշել, առանց ականջակալների երաժշտություն լսել, օդանավակայանի տարածքով անցնել «կենդանիներ հեծած», հագուստ փոխել եւ լվացվել զուգարաններում։
Առանձնակի ռեզոնանս էր առաջացրել օդանավակայանների հատակին նստելը կամ պառկելը։ Հիմա դրա համար չեն տուգանելու։

ԱՆցած տարի Մոսկվայի շրջանային Դուման փոփոխություններ էր կատարել «Վարչական իրավախախտումների մասին Ռուսաստանի Դաշնության օրենսգրքում», ինչը թույլ կտա տուգանքներ սահմանել «Դոմոդեդովո», «Շերեմետևո» և «Ժուկովսկի» օդանավակայաններում վարքի կանոնների խախտման համար: Փաստաթուղթը հրապարակվել էր Դումայի կայքում:

Փոփոխությունների համաձայն՝ տուգանքներ են սահմանվում այնպիսի խախտումների համար, ինչպիսիք են տարածքի աղտոտումը, վերելակի, շարժասանդուղքների, սպասասրահում նստատեղերի և հաշմանդամների համար նստարանների օգտագործման կանոնները չպահպանելու, առանց ականջակալների երաժշտություն լսելու համար:

Ընդ որում՝ խախտում է նաև համարվելու աթոռներին «պառկած դիրքով  լինելը», ինչպես նաև հատակին նստելը և ուղեբեռն աթոռներին տեղադրելը:

Տուգանք է նախատեսվում նաև իրենց ծառայություններն առաջարկող կամ մուրացկանությամբ զբաղվողների համար, ինչպես նաև օդանավակայանը բնակվելու համար վայր օգտագործելու համար:

Այս խախտումների համար սահմանվել է 2.5-5000 ռուբլի տուգանք:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր