Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին          Տեսանյութ․Սուրբ Սարգիս զորավարի մասունքակիր աջը Սուրբ Սարգիս եկեղեցում, ով է Սուրբ Սարգիսը և ինչ սխրանքներ է գործել       Եթե hարձակում տեղի ունենա, մենք կպատասխանենք ցնցող, արագ և շատ հզոր հակաhարվածով    

18 փետ 2019 18:20

Առաջարկ՝ սուբվենցիաների տրամադրման կարգի մեջ կատարել փոփոխություններ

Առաջարկ՝ սուբվենցիաների տրամադրման կարգի մեջ կատարել փոփոխություններԲաց նամակ ՀՀ տարածքային կառավարման և 
զարգացման նախար Սուրեն Պապիկյանին
 
ՀՀ պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգի ուսումնասիրությունից պարզվում է, որ որոշ համայնքներ օբյեկտիվ պատճառներով չեն կարողանում օգտվել այդ հնարավորությունից: Պատճառն այն է, որ 1 մլրդ դրամ և ավելի համայնքային բյուջե ունեցող համայնքների դեպքում յուրաքանչյուր ծրագրի իրականացման համար ընթացիկ տարվա համայնքի ֆոնդային բյուջեից 50 մլն դրամ և ավելի համաֆինանսավորվող հայտերն են միայն ընդունվում: 
 
Նշենք նաև, որ ՀՀ շատ համայնքների ֆոնդային բյուջեյի եկամուտները չեն գերազանցում տարեկան 20-35 մլն դրամը՝ պատճառը օտարման ենթակա միջոցների սակավությունն է և դրանց նկատմամբ պահանջարկի բացակայությունը: 
 
Հաշվի առնելով, որ մեր կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում տարածքային համաչափ զարգացմանը, առաջարկում ենք սուբվենցիաների տրամադրման կարգի մեջ կատարել փոփոխություններ՝ մասնավորոպես վերանայել հաստատված կարգի 3-րդ կետի, 4-րդ ենթակետը և համայնքների համաֆինանսավորման նվազագույն շեմը սահմանել հաշվի առնելով համայնքի ֆոնդային բյուջեյի վերջին հինգ տարիների մուտքերի վերլուծությունը:
Նոր Չարենցավան նոր համայնք 
նախաձեռնող խումբ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր