Տեսանյութ.Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել    

19 փետ 2019 14:17

Աղջիկը ուժգին գլխացավից ընկել է կոմայի մեջ եւ մի քանի օր հետո արթնացել նորածին երեխայի հետ

Աղջիկը ուժգին գլխացավից ընկել է կոմայի մեջ եւ մի քանի օր հետո արթնացել նորածին երեխայի հետ Մեծ Բրիտանիայից 18-ամյա Էբոնի Սթիվենսոնը գանգատվել է ուժգին գլխացավից, մտցվել է կոմայի մեջ եւ մի քանի օր հետո արթնացել նորածին երեխայի հետ: Մինչ այդ նա իր հղիության մասին չի էլ կասկածել:
Manchester Evening News պարբերականը հայտնում է, որ 2018 թվականի դեկտեմբերի 2-ին Էբոնին ուժգին գլխացավի պատճառով քնել է 20:30-ին: Ինքը՝ աղջիկը պնդում է, թե չի հիշում՝ ինչպես է շուտով արթնացել եւ լոգարան գնացել, որտեղ նրա մոտ նոպա է սկսվել: Մայրը՝ Շերին, շտապ օգնություն է կանչել: Ժամանած բժիշկներն առաջին հերթին հարցրել են՝ Էբոնին արդյոք հղի չէ՞: Մայրը բացասական պատասխան է տվել:
Այդ ժամանակ զարմացած մոր աչքերի առաջ Էբոնիի փորը մեծացել է: Բժիշկները նրան բացատրել են, որ Էբոնիի մոտ պրեէկլամպսիա է՝ հղիության վերջին փուլերում տոքսիկոզի ծանր ձեւ: Ջղակծկումների հետեւանքով պտուղը սկսել է ակտիվորեն շարժվել, այս պատճառով այն նկատելի է դարձել:
Էբոլիին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ մտցրել են դեղորայքային կոմայի մեջ: Գիշերը ստիպված էին շտապ կեսարյան հատում կատարել՝ երեխային փրկելու համար:
Էբոնին նորածնին առաջին անգամ տեսել է 4 օր հետո, երբ կոմայից դուրս է եկել: Նրան անվանակոչել են Էլոդի:
«Սա կարող է սարսափելի հնչել, բայց երբ երեխային կրծքիս վրա դրեցին, ես խնդրեցի նրան տանել, քանի որ շոկի մեջ էի եւ որոշել էի, որ ինձ ինչ-որ մեկի հետ են շփոթել»,- հիշում է Էբոնին:
Պարզվում է՝ աղջիկը հղիության մասին այդքան երկար չէր իմացել հազվագյուտ բնածին արատի՝ արգանդի կրկնակիության պատճառով: Մինչ մեջքին ավելի մոտ տեղադրված արգանդներից մեկում պտուղը զարգացել է, մյուս արգանդը շարունակել է սովորականի նման գործել, այս պատճառով Էբոնիի դաշտանը չէր դադարել:
Սովորաբար նման շեղմամբ կանայք դժվար են հղիանում եւ պտուղ կրում, ուստի Էբոնիի դեպքը բժիշկներն արտասովոր են անվանել:
Էբոնին խոստովանում է, որ վաղ մայրանալն իր ծրագրերի մեջ չէր մտնում, բայց անչափ երջանիկ է եւ «դստերն աշխարհում ոչ մի բանի հետ չի փոխի»: Երբ փոքրիկը մի փոքր մեծանա, նա որոշել է քոլեջ վերադառնալ եւ շարունակել սովորել ֆիզիոթերապեւտի մասնագիտությունը: Իսկ երեխայի խնամքը պատրաստ է ստանձնել Շերին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր