Դու ո՞վ եղար, որ ինձ հետախուզես. մեկ է` չեք կարանալու ինձ բերել ստեղից.Նարեկ Սարգսյանը զանգահարել է բարձր պաշտոնյայի. Ժողովուրդ

Ըստ մեր աղբյուրների` նա զանգահարել է իրավապահ համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին, ներկայացել ու հայհոյախառն արտահայտություններ հնչեցրել: Նա իրավապահ համակարգի պաշտոնատար այդ անձին ասել է. «Դու ո՞վ եղար, որ ինձ փնտրես, ինձ հետախուզես ու մի հատ էլ բռնել տաս, մոռացե՞լ ես, թե դու ով ես… Գլուխս եք կորցրել, մեկ է` չեմ գալու, դուք ինչ էլ անեք, չեք կարանալու ինձ բերել ստեղից…»: