Չեխիայի արդարադատության նախարարը Նարեկ Սարգսյանին արտահանձնելու վերաբերյալ համաձայնություն չի՞ տվել

«Իմ իմանալով համաձայնություն չի տվել»,–ասաց նա։
Հայկ Սարգսյանը նաև նշեց, որ հայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը ներկայումս բուժման նպատակով գտնվում է արտերկրում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Պրահայի մունիցիպալ դատարանը բավարարել է Նարեկ Սարգսյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու միջնորդությունը:
Նշենք, որ Չեխիայի օրենսդրության համաձայն՝ արտահանձնման վերաբերյալ վերջնական որոշում պետք է կայացնի Չեխիայի արդարադատության նախարարը։
Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանին ձերբակալել էին Պրահայում անցած տարվա դեկտեմբերին: Փաստաթղթերի ստուգման ժամանակ նա ներկայացրել էր Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալես անունով:
2018 թվականի դեկտեմբերի 28-ին Նարեկ Սարգսյանի արտահանձնման մասին հարցումն ուղարկվել էր Պրահա:
37-ամյա Նարեկ Սարգսյանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդին է: Նա 2018 թվականի ամառվանից գտնվում է միջազգային հետախուզման մեջ: Նարեկ Սարգսյանը մեղադրվում է զենքի անօրինական պահման և թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ: