Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 26-ին տարադրամի շուկայում          Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ «Ժողովուրդ»       Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում    

20 փետ 2019 12:15

«Ծերության դեմ» փորձնական դեղամիջոց`տարիքային հիվանդությունները բուժելու համար

«Ծերության դեմ» փորձնական դեղամիջոց`տարիքային հիվանդությունները բուժելու համարՕսթինում (ԱՄՆ) Տեխասի համալսարանի գիտնականներն իրականացրել են «ծերության դեմ» փորձնական դեղամիջոցի առաջին կլինիկական փորձարկումները՝ մարդկանց մասնակցությամբ։ Այդ դեղամիջոցները վերացնում են ծերունական ֆենոտիպով բջիջները։ Հետազոտողների խոսքով՝ արդյունքները բավական խոստումնալից են։
Ինչպես տեղեկացնում է Science Alert պարբերականը, դեղամիջոցի թեստավորմանը մասնակցել է 14 պացիենտ՝ արագ մահվան հասցնող թոքերի իդիոպատիկ ֆիբրոզով (ԹԻՖ)։ Երեք շաբաթվա ընթացքում նրանք ստանում էին դազատինիբի, որն օգտագործվում է լեյկեմիայի դեմ պայքարում, եւ կվերցետինի, որը մտնում է կենսաբանական ակտիվ հավելումներից շատերի բաղադրության մեջ, ինը չափաբաժին։ Կոմբինացված դեղամիջոցը նպաստել է ծերունական ֆենոտիպով բջիջների ոչնչացմանը, որոնք լուրջ վնասվածքներ են ունենում, բայց չեն վերանում, այլ շարունակում են գեներացնել բիոքիմիական ազդանշաններ, որոնք նպաստում են այլ բջիջների եւ ամբողջ օրգանիզմի ծերացմանը։
Փորձարկման ավարտին պացիենտներն ի վիճակի էին քայլել ավելի երկար, քան առաջ, ինչպես նաեւ ցուցադրում էին իրենց ընդհանուր առողջական վիճակի բարելավման այլ դրսեւորումներ։ Ընդ որում՝ լուրջ կողմնակի էֆեկտներ նրանց մոտ չի արձանագրվել։
Գիտնականների խոսքով՝ թեեւ կլինիկական փորձարկումը նախնական էր, այն ցույց տվեց, որ դեղամիջոցը կարող է օգտակար լինել տարիքային հիվանդությունները բուժելիս, որոնց թվին է պատկանում ԹԻՖ-ը։
Ներկայում հետազոտողները նոր փորձարկում են իրականացնում թոքերի հիվանդությամբ 15 մարդու եւ երիկամների քրոնիկական հիվանդությամբ 20 մարդու մասնակցությամբ։ Եթե բուժման արդյունավետություն եւ անվտանգություն ապահովվեն, այն կսկսեն փորձարկել արդեն կյանքին պակաս սպառնացող հիվանդություններով մարդկանց վրա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր