Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

22 փետ 2019 11:48

Երևանի և Մոսկվայի միջև ցանկացած հարաբերություն նյարդայանցնում է ԱՄՆ-ին.Դա կարող է ոչնչացնել Հայաստանը

Երևանի և Մոսկվայի միջև ցանկացած հարաբերություն նյարդայանցնում է ԱՄՆ-ին.Դա կարող է ոչնչացնել ՀայաստանըԵրևանի կողմից Սիրիա մարդասիրական խումբ ուղարկելը տարբեր կերպ ընդունվեց աշխարհում: Օրինակ Վաշինգտոնը հայտարարեց, որ չի աջակցում Սիրիայում հայաստանյան առաքելությունը և այդ ուղղությամբ Երևանի ու Մոսկվայի համագործակցությունը:
Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին կարծում է, որ ամերիկյան կողմն ամեն առիթ օգտագործելու է Հայաստանի և Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու համար:

«Երևանի և Մոսկվայի միջև ցանկացած հարաբերություն՝ անկախ Սիրիայից, նյարդայանցնում է ԱՄՆ-ին: ԱՄՆ-ը նկատի չի ունեցել և երբեք էլ նկատի չի ունենալու մարդկանց միջև  կապերը: Նրանց համար կարևոր չէ Ռուսաստանի և Հայաստանի բնակչության միջև կապը, ընտանիքների միջև կապը, մարդկային կապերը Սիրիայի և Հայաստանի հայերի միջև»,-հայտարարել է Սատանովսկին Ռուսարմինֆոյի հետ զրույցում՝ հավելելով, որ ամերիկացիները ցանկանում են Հայաստանն օգտագործել իրենց նպատակների համար և պետք է հասկանալ՝ ինչու:
«Եթե Հայաստանը Վաշինգտոնին պետք է՝ կապված ԱՄՆ-ում հայկական հզոր համայնքի և Անդրկովկասում իրավիճակի հետ, Սպիտակ տունը հարաբերությունների որոշակի մակարդակ կունենա Երևանի հետ: Եթե ԱՄՆ-ին Հայաստանը պետք է որպես զենք Ռուսաստանի դեմ քաղաքականության մեջ, դա կոչնչացնի Հայաստանը»,-ասել է փորձագետը, ում խոսքերով, Հայաստանի ղեկավարությունը իր գործողություններում պետք է կարևորի Հայաստանի շահերը, ոչ թե Ամերիկայի, Ռուսաստանի, Եվրամիության, Թուրքիայի կամ Իրանի:
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր