Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

22 փետ 2019 12:34

Խցում երկու հոգի են եղել,երկուսն էլ նույն մեղադրանքով .մանրամասներ բռնաբարության մեջ մեղադրվող կալանավորի մահվան մասին

 Խցում երկու հոգի են եղել,երկուսն էլ նույն մեղադրանքով .մանրամասներ բռնաբարության մեջ մեղադրվող կալանավորի մահվան մասին
Այսօր՝ փետրվարի 22-ին, խորհրդարանում ԱԺ մարու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովում քննարկման ժամանակ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը մանրամաներ հայտնեց Նուբարաշեն ՔԿՀ-ում կալանավորի մահվան դեպքի մասին:
Նախարար Զեյնալյանը նշեց, որ դեպքը տեղի է ունեցել մինչև կեսօր. «Կալանավորներից մեկը, ով գտնվում էր կառանտինի մեջ, ինքնասպանություն է գործել կախվելու միջոցով: Խցում երկու հոգի են եղել, հոգեբաններն աշխատելիս են եղել նրանց հետ, երկուսն էլ նույն տիպի արարքի մեջ են մեղադրվել: Մեկի հետ հոգեբաններն աշխատելիս են եղել, մինչև վերադարձել են, մյուսն արդեն անշնչացած է եղել: Նա մեղադրվել է անչափահաս երեխայի բռնաբարության մեջ: Իհարկե ցավալի է՝ անկախ նրանից, թե անձն ինչում է մեղադրվում, դեռևս նախաքննությն է իրականացվում: Նա երկու անգամ պատիժը կրել էր ամբողջությամբ, սա երրորդ անգամ էր ձերբակալվում: Տարբեր բնույթի հանցագործությունների համար է պատիժ կրել»:
Նույն հոդվածով դատապարտված երկու մարդու, այսինքն՝ անչափահասի բռնաբարության հոդվածով, նույն խցում պահելը, ըստ Զեյնալյանի, սկզբից ևեթ կանխիչ նշանակություն ուներ։ «Երկու կալանավորն էլ մեղադրվել էին նույնատիպ հանցագործության համար, եւ մենք նրանց նստեցրել էինք նույն խցում՝ մտադիր լինելով թույլ չտալ կալանավորներից մեկի կողմից ճնշում բանեցնելը մյուսի վրա։ Դուք գիտեք, որ այդ հոդվածով մեղադրված մարդկանց հետապնդում են»,- պարզաբանել է արդարադատության նախարարը։

Նշենք, որ դեպքի առթիվ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ կալանավորի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր