Մարտի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին կհուղարկավորեն իր հայրենի Մաշհադ քաղաքում       Ինչու՞ Փաշինյանը չցավակցեց Իրանին իր հոգևոր առաջնորդի սպանությունից անմիջապես հետո, այլ արեց դա երեք օր ուշացումով    

22 փետ 2019 15:45

Ձնահոսքի տակ մնացած Ֆրանսիայի քաղաքացի լեռնագնացներին գտել են. նրանցից մեկը սառած է

Ձնահոսքի տակ մնացած Ֆրանսիայի քաղաքացի լեռնագնացներին գտել են. նրանցից մեկը սառած էԿոտայքի մարզի Աղվերան լեռնային հանգստավայրում գտնվող հյուրանոցներից մեկին հարակից սարում կորած Ֆրանսիայի քաղաքացուն որոնելու նպատակով ժամանել է ՊՆ ուղղաթիռը:

Նշենք, որ այսօր՝ փետրվարի 22-ին, ժամը 11.05-ին ահազանգ է ստացվել, որ 5 լեռնագնացներ (Ֆրանսիայի քաղաքացի) բարձրացել են Աղվերան լեռնային հանգստավայրում գտնվող հյուրանոցներից մեկին հարակից սարը, դեռևս չպարզված հանգամանքներում լեռնագնացներից մեկը մնացել է ձյան զանգվածի տակ, վերջինիս ընկերները շտապ դուրս են բերել ձնակույտից, տուժած քաղաքացին կորցրել է գիտակցությունը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Փրկարարները 7 կմ-ից ավելի ոտքով անցել են նշված հատվածը, որը շատ դժվարանցանելի է եղել, և ձյան բարձրությունը հասնում է մինչև 2.5-3 մետրի, և որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են կորածներին։ 
Աղբյուրը հայտնում է նաև, որ ուժեղ սառնամանիքը նույնպես խոչընդոտում է փրկարարների աշխատանքներին։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ լեռնագնացներից չորսի վիճակը կայուն է, մեկն էլ սառած է և կարծես կենդանության նշաններ է ցույց տալիս: Նրան տեղում փրկարարները օգնություն են ցուցաբերում, և ուղղաթիռը տեղափոխելու է մոտակա հիվանդանոցներից մեկը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր