15:45 - Հայր և դուստր Հովսեփն ու Անուշը Սիրիայում կռվում են թուրքերի դեմ         15:25 - Վրաստանում բազմաթիվ ստեր հորինելով՝ հայերին վերամկրտում են. Տեր Տաթև քահանա Մարուքյան      15:04 - Տեսանյութ.Հրայր Թովմասյանի հոր ինքնազգացուղությունն ԱԱԾ–ում վատացել է. կրկին տան տանիքի մասին են հարցրել    

25 փետ 2019 16:49

400 կիլոգրամանոց տղամարդը մահացել 29 տարեկանում, ինչպես եւ կանխատեսել էր

400 կիլոգրամանոց տղամարդը մահացել  29 տարեկանում, ինչպես եւ կանխատեսել էր400 կիլոգրամանոց Շոն Միլքենը (Կալիֆոռնիա) ճիշտ էր կանխատեսել իր մահը. նա ասում էր, որ մինչեւ 30 տարեկան չի ապրի։ Մի քանի օր առաջ նա մահացել է 29 տարեկանում։
Շոնը մահացել է վարակվելու հետեւանքով առաջացած բարդություններից։ Ինչպես պատմել է նրա հայրը սոցիալական ցանցերում, որոշ ժամանակ առաջ Շոնը խնդիր ունեցավ շնչառության հետ կապված։ Բժիշկները կարողացան նրան միառժամանակ կյանք վերադարձնել, բայց որոշ ժամանակ հետո՝ փետրվարի 17-ին, նրա սիրտը, միեւնույն է, կանգ առավ։
Շոնի քաշը  գերազանցում էր 200 կիլոգրամն այն բանից հետո, երբ նա գամվեց անկողնուն ոտքի վնասվածքի պատճառով, որն ստացել էր դպրոցի բարձր դասարաններում։ Բայց ճարպակալման սուր պահին նրա քաշը գերազանցեց 400 կիլոգրամը։ Երիտասարդի մասին մի ամբողջ հեռուստասերիալ նկարահանեցին՝ My 600-lb. Life” («Իմ 600 ֆունտանոց կյանքը»), նրան փորձում էին օգնել նիհարել, բայց չկարողացան։
«Ամեն օր ես արթնանում եմ այն գիտակցությամբ, թե ինչի է վերածվել իմ կյանքը,- վերջին սերիաներից մեկում ասել է Շոնը։- Ես դժվարությամբ եմ շարժվում։ Հիանալի հասկանում եմ, որ չեմ կարողանա ապրել մինչեւ 30 տարեկան, եւ ամեն հաջորդ օր, որն ինձ հաջողվում է ապրել, նվեր է։ Ցավոք, տարբեր դիետաներ եմ փորձել, բայց դրանք ինձ չեն օգնել։ Այսօր, հավանաբար, ինձ արդեն ոչինչ չի օգնի»։
Շոնը դարձավ մորբիդային ճարպակալման զոհ, նման պացիենտներին սովորաբար օգնում են գաստրոշունտավորմամբ, այսինքն՝ փոքրացնում են ստամոքսի ծավալը վիրահատության միջոցով։ Բայց այդ վիրահատությունը կատարելու համար կա քաշի ստորին եւ վերին նշաձող. այլ խոսքով, եթե մարդու քաշը շատ մեծ է, վիրահատություն չեն կատարում նաեւ այն պատճառով, որ դրա էֆեկտը կարող է չափազանց արմատական լինել։ Բացի այդ, քաշի նման ծավալ ունեցող մարդիկ սովորաբար շատ հիվանդ սիրտ են ունենում, ինչը բարդությունների վտանգը վիրահատությունների ժամանակ հասցնում է առավելագույնի։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր