Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Տեսանյութ.Սկսվել է Լեռնայի Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը       Սամվել Վարդանյանի փաստաբանների հաղորդումը մանրամասներով կուղարկենք միջազգային կառույցներին    

27 փետ 2019 15:43

Տեսանյութ. Պետք է թույլ չտանք 3-րդ երկրներին միջամտել մեր համագործակցությանը.նոր իշխանությունների օրոք դրանք առավել կզարգանան

Տեսանյութ. Պետք է թույլ չտանք 3-րդ երկրներին միջամտել մեր համագործակցությանը.նոր իշխանությունների օրոք դրանք առավել կզարգանանԱյս հանդիպման ընթացքում մենք լավ համաձայնություններ ենք ձեռք բերել տարբեր ուղղություններով: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
Ռոհանին նշել է, որ Հայաստանի հետ Իրանը միշտ բարիդրացիական հարաբերություններ է ունեցել՝ հույս հայտնելով, որ նոր իշխանությունների օրոք դրանք առավել կզարգանան:

Իրանի նախագահը նաև իր երկրի անունից գոհունակություն է հայտնել Հայաստանի դիրքորոշման կապակցությամբ՝ կապված Իրանի նկատմամբ, իր խոսքերով, անարդար պատժամիջոցների հետ. «Մենք մեր երկրների աշխատանքները պետք է առաջ տանենք ըստ մեր երկրների շահերի և թույլ չտանք որևէ երրորդ երկրի միջամտել այդ համագործակցությանն ու աշխատանքներին»:
Հասան Ռոհանին համոզմունք է հայտնել, որ երկու կողմերի քաղաքական կամքը բավարար է, որպեսզի հայ-իրանական հարաբերությունները շարունակեն ամրապնդվել:
Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ հետագայում Հայաստանն ու Իրանը ոչ միայն կպահպանեն փոխվստահության վրա հիմնված բարձր մակարդակի հարաբերությունները, այլև կընդլայնեն ու կխորացնեն:
ՀՀ վարչապետն ու Իրանի նախագահը երկկողմ տնտեսական օրակարգի կարևոր ծրագրերից են համարել Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցման ծրագիրը, որը հնարավորություն կտա ավելացնել երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի և գազի փոխանակման ծավալները՝ նպաստելով թե՛ երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանը, թե՛ այս բնագավառում տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը:
Կողմերը մեծապես կարևորել են նաև Մեղրիի ՀԷԿ-ի ծրագրի իրականացումը և պայմանավորվել առաջիկայում այդ ուղղությամբ իրականացնել գործնական քայլեր:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկկողմ առևտրաշրջանառության ծավալները չեն համապատասխանում քաղաքական հարաբերությունների մակարդակին: Նրանք անհրաժեշտ են համարել անել առավելագույնը երկկողմ առևտրա-շրջանառության ծավալները մեծացնելու և փոխադարձ ներդրումներն ակտիվացնելու համար:
Այդ առումով, Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ կառավարության քայլերին, որոնք ուղղված են ներդրումային միջավայրն առավել նպաստավոր և գրավիչ դարձնելուն:

Մանրամասն՝ տեսանյութում



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր