Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում, «Howo» բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել          Իրանի վրա ճնշման գործադրումը չի աշխատի, ուրանի հարստացման իրավունքն ենթակա չէ քննարկման       100 օրվա ընթացքում ԱՄՆ նոր վարչակազմն այնքան մեծ վնաս և ավերածություն է հասցրել    

28 փետ 2019 11:40

Թուրքիայում ողջ կյանքում որպես թուրք կամ մուսուլման ապրած 34 մլն քաղաքացի ցանկացել է պարզել իր ծագումը

Թուրքիայում ողջ կյանքում որպես թուրք կամ մուսուլման ապրած 34 մլն քաղաքացի ցանկացել է պարզել իր ծագումը2018-ի փետրվարին Թուրքիայի ներքին գործերի նախարարության «էլեկտրոնային պետություն» նախագծի շրջանակներում գործարկված կայքում քաղաքացիներին հնարավորություն է տրվել տեղեկություններ ստանալ նախնիների մասին և կազմել իրենց տոհմածառը:
Իրենց տոհմածառը կազմելու համար Թուրքիայի քաղաքացիները կայքի համապատասխան որոշման բաժնում մուտքագրում են իրենք անձնական տվյալները, որից հետո համակարգը ներկայացնում է նրանց նախնիների տվյալները:
Թուրքիայի ներքին գործերի նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ 1 տարվա ընթացքում իրենց նախնիների մասին տեղեկություններ են փորձել ստանալ երկրի 34 մլն 431.076 քաղաքացի: Նշվում է, որ կայքի գործարկումից հետո անցած 1 տարվա ընթացքում կայքի այցելությունների դինամիկան ցույց է տալիս, որ «էլեկտրոնային պետություն» նախագծի հանդեպ հետաքրքրությունը չի նվազել:
Կայքը այցելուների աննախադեպ հոսքի պատճառով նախկինում խափանվել էր՝ չդիմանալով ծանրաբեռնվածությանը: Այս կայքը գրավել է նաև Թուրքիայում բնակվող հայերի ուշադրությունը, որոնց մի մասը փրկվել է ցեղասպանությունից՝ կորցնելով հարազատների մեծ մասին:
Քիչ չեն նաև այնպիսի դեպքերը, երբ ողջ կյանքում որպես թուրք կամ մուսուլման ապրած Թուրքիայի բազմաթիվ քաղաքացիներ, իրենց տոհմածառը կազմելիս, հանկարծ պարզում են, որ նախնիների շարքում կան մարդիկ, որոնք բնավ թուրք չեն եղել:
ermenihaber.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր