Եթե «Պատիվ ունեմ»–ը չունի ՔՊ-ականների ստորագրություններ, չի բերում 54 ստորագրություն, «իմպիչմենտի» գործընթացը հօգուտ վարչապետի է լինելու          Սեպտեմբերի 17-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով    

28 փետ 2019 18:21

ՀՔԾ-ն ողջ ծավալով աշխատում է մարտի 1-ի գործի ուղղությամբ. Տեսանյութ

ՀՔԾ-ն ողջ ծավալով աշխատում է մարտի 1-ի գործի ուղղությամբ. ՏեսանյութՀայացք մամուլի ակումբում ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը խոսեց մարտի մեկի անցյալի, ներկայի, սպասելիքների մասին:
Արամ Մանուկյանը նշեց, որ իր տեղեկություններով՝ ՀՔԾ-ն ողջ ծավալով աշխատում է այս գործի ուղղությամբ. «ՀԱԿ ակտիվիստները և կանայք կանչվում են հարցաքննությունների, դիմումներ են ներկայացնում: Շտապել պետք չէ: Եթե Սերժ Սարգսյանին մեղադրանք չկա, դա չի նշանակում, թե նա գործից դուրս է: Նա վեց ժամ հարցաքննվել է: Դժվար կլիներ վեց ժամ սուտ ասել և մեղա գալ: Մի քիչ համբերենք: Բացառվում է այս գործը ներկայացնել այնպես, որ մեկ մարդու վրա գցվի»,- ասաց Արամ Մանուկյանը, հավելելով, որ մի քանի տարի առաջ ՀՀ վարչապետի ստորագրությամբ ՄԻԵԴ է գնացել փաստաթուղթ, որ Մարտի մեկի տասը սպանությունները կատարվել են՝ «ելնելով ծայրահեղ անհրաժեշտությունից». Սրանից լավ ցուցմո՞ւնք,-նկատեց Արամ Մանուկյանը: 
Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր