Երկար տարիների ատելության վերջ Է գալու.Հայերը պետք է փոխեն իրենց ազգային զինանշանը, որի վրա պատկերված է Արարատ լեռը, իրենք շատ լեռներ ունեն, ուզում են, թող դրանցից որևէ մեկն ընտրեն          Միակ խոչընդոտը ԼՂ-ն էր.Հիմա ՀՀ-ն այլևս չի պնդում, որ Ղարաբաղը որևէ առումով հիշատակվի       Թող զենք տան,մենք մեր հողը կպահենք.Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի    

01 մար 2019 12:04

Տեսանյութ. Այսպես ասֆալտին փռեցին շանտաժիստին.ինտիմ լուսանկարները հրապարակելու սպառնալիքով կնոջից գումար է պահանջել

Տեսանյութ. Այսպես ասֆալտին փռեցին շանտաժիստին.ինտիմ լուսանկարները հրապարակելու սպառնալիքով կնոջից գումար է պահանջելԽարդախությունն ու շորթումը, լինելով տարբեր հանցատեսակներ, որոշ դեպքերում կարող են և ընդհանուր եզրեր ունենալ, հատկապես, երբ խոսքը վերաբերում է հանցավորի և տուժողի միջև առկա վստահելի հարաբերությունների օգտագործմանը:

Օրերս ոստիկանության Էրեբունու բաժնում արձանագրվածն այս մասին էր. ոչ միայն չարաշահել էին տուժողի վստահությունը, այլև շորթել:
Փետրվարի 27-ին մի կին ոստիկանությունում հաղորդում տվեց, որ փետրվարի 3-ից 22-ը, տարբեր ժամանակահատվածներում, իր ծանոթ ոմն Արտակ աշխատանքի տեղավորելու պատրվակով իրենից պահանջել և ստացել է ընդհանուր 780 հազար դրամ: Իսկ աշխատանքի ոչ միայն չի տեղավորել, այլև օրեր անց պահանջել է 600 հազար դրամ` իրենց ինտիմ լուսանկարները հարազատներին չուղարկելու, չհրապարակելու համար:
Մշակվեց օպերատիվ հետախուզական միջոցառումների պլան: Բացահայտման աշխատանքներին միացան նաև ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության և Երևան քաղաքի վարչության ծառայողները:
Փոխգործակցության արդյունքում պարզվեց, որ ոմն Արտակը Երևանի Զաքյան փողոցի բնակիչ Արամ Խաչատուրյանն է:
Քրեական հետախույզները, փորձաքրեագիտական վարչության ծառայողների հետ, կատարեցին փողերի մշակում:
Տուժողը 600 հազար դրամը պայմանավորված վայրում պետք է հանձներ Խաչատուրյանին: Հանդիպման վայրը Տիգրան Մեծի պողոտայում էր: Ոստիկաները դարանակալեցին:
Կասկածյալին պետք էր տեսադաշտում պահել: Իրավապահներից մի քանիսն աչք չէին կտրում նաև տուժողից: Գումարը տվեց...
Երեկ իրադրության տերն էր, այսօր` գումարի, ու մտքով չէր անցնում, որ հանգամանքներն այդքան շուտ կշրջվեն:
Քրեական հետախույզներն Արամ Խաչատուրյանին բերման ենթարկեցին ոստիկանության Էրեբունու բաժին:
Ամեն ինչ հաշվի էր առել, բացառությամբ երկու հանգամանքի` նախ այն, որ տուժողը ոստիկանություն կդիմի, և երկրորդ, որ իրավապահներն այդքան հմուտ կգործեն:
Փաստի առթիվ քրեական օրենսգրքի խարդախության և շորթման հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Միջոցառումներ են ձեռնարկվում բոլոր հանգամանքները բազմակողմանի և օբյեկտիվ քննելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր