Ինչու է հայ-վրացական հարաբերություններում «սեւ կատու» է անցել․«Հրապարակ»          Աննա Վարդապետյանի եղբայրը աշխատանքի է անցել ՀԷՑ-ում․ «Հրապարակ»       Փաշինյանը ՔՊ-ականներին «հասկացրել» է՝ «հանգիստ վեր ընգեք տեղներդ»․ «Հրապարակ»    

01 մար 2019 14:25

Կսահմանվի պատասխանատվության խստացում ենթադրող օրենք՝«օրենքով գողերի»համար

«Օրենքով գողերը» և իրավապահ մարմիններն ակտիվորեն պատրաստվում են ՌԴ Քրեական օրենսգրքում քրեական հեղինակությունների համար պատասխանատվության խստացում ենթադրող օրենքի սահմանվելուն, հաղորդում է «Ռոսբալթ»-ը։

Պարբերականի զրուցակիները նշել են, որ հանցախմբերի պարագլուխներին կսկսեն հետևել, հեռախոսները կգաղտնալսեն։ Ցանկացած հրաման կամ հանձնարարություն բավարար կլինի՝ նոր գործ հարուցելու համար։

Ոստիկանների խոսքով՝ առաջինը թիրախում կլինեն այն «օրենքով գողերը», որոնք վերահսկում են գրպանահատներին, մանր գողություններ կատարողներին և այլն։ Դա հասկանալով՝ այդպիսի քրեական հեղինականությունները հավանաբար կլքեն Ռուսաստանը և հեռակա կկառավարեն իրենց բրիգադները։
Ոմանք անգամ կենսաթոշակային և աշխատանքային գրքույկներ են փորձում ձևակերպել՝ եկամուտները հաստատելու համար։
Ավելի բարդ կլինի պայքարել մյուս խմբի դեմ, որի անդամները մեծ ընկերությունների սեփականատերեր են։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր