Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

01 մար 2019 15:28

Մարդը պետք է մի քիչ ուղեղ ունենա,Ծառուկյանը մաքուր ա, բյուրեղ ա, ու էս շանտաժները չի կարա ազդի իմ վրա

Մարդը պետք է մի քիչ ուղեղ ունենա,Ծառուկյանը մաքուր ա, բյուրեղ ա, ու էս շանտաժները չի կարա  ազդի իմ վրա«Դա ցավ է բոլորիս համար, որ ժողովուրդը, ասենք թե, իր ցանկության, ասենք թե, հեղափոխության համար, դժգոհության համար, որ այսպիսի դժբախտություն կատարվեց, դա ցավ է ամբողջ հայ ժողովրդի համար»,- Մյասնիկյանի արձանի մոտ 2008թ. մարտի 1-ի ողբերգական դեպքերի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գ. Ծառուկյանը՝ անդրադառնալով հարցին՝ ինչ խորհուրդ ունի մարտի 1-ն իր համար: Մյուս հարցին՝ մարտի 1-ի բացահայտման ուղղությամբ կատարվող իրավական գործընթացները բավարարո՞ւմ են, նշեց. «Դուք գիտեք, որ ամեն ինչ կատարվում է, բոլորը քննվում են ու, ասենք թե, շուտով կբացահայտվի, իրավապահ մարմինները լիարժեք կներկայացնեն եղելությունը: Էսօր որևիցե մեկը կարծիք, միտք ասելու իրավունք չունի, որովհետև դա միայն իրավապահ մարմինները լիարժեք կարող են, արդեն գործը հանձնած ա, կներկայացնեն հանրությանը, բոլորին պարզ կլինի»: Հարցին՝ Ձեզ երբևէ հարցաքննե՞լ են վկայի կարգավիճակում, Ծառուկյանը զայրացավ. «Ի՞նչ վկա, անհարմար չես զգո՞ւմ, ինչքա՞ն կարելի ա բացատրել, ասել, որ դրա հետ Ծառուկյանը կապ չի ունեցել... Կամ դուք ձեզ դնում եք չհասկացողի տեղ... ես ձեր փոխարեն ամաչում եմ: Ինչի՞ համար հարցաքննեն, մարդը պետք է մի քիչ ուղեղ ունենա, հասկանա՝ ինչ հարց ա տալիս: Ծառուկյանը մաքուր ա, բյուրեղ ա, ու էս շանտաժները չի կարա Ծառուկյանի վրա ազդի»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր