Կոտայքում «Reanult Logan»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով մաhացել է հիվանդանոցում          Վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Ահաբեկչական շքերթը Սիրիայում զգուշացում է Թուրքիային ցեղասպան պետությունից ռեգիոնալ միջնորդի վերածող ՀՀ իշխանության համար    

04 մար 2019 12:45

Դե ուրեմն Տեր-Պետրոսյանի հրաժարականի օրը, սահմանել Արցախի փրկության օր.Քաղաքական, հանրային, դիսկուրսն իջել է պլինտուզի մակարդակի

Դե ուրեմն  Տեր-Պետրոսյանի հրաժարականի օրը, սահմանել Արցախի փրկության օր.Քաղաքական, հանրային, դիսկուրսն իջել է պլինտուզի մակարդակիԱյսօր՝ մարտի 4-ին, լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանը, խոսելով մամուլում տարածված տեղեկությունների մասին, թե կառավարությունը մտադիր է ապրիլի 23-ը՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը՝ հռչակել Քաղաքացու օր, ասաց, որ նախաձեռնությանը ծանոթ է. «Իրեն հարգող ցանկացած հեղափոխություն փորձում է սահմանել սեփական հեղափոխական օրացույցը: Օրինակ Ֆրանսիական մեծ հեղափոխությունից հետո սահմանվեց ֆրանսիական նոր հեղափոխական օրացույց, որտեղ օրինակ պատմությունը սկսվում էր 1792 թվականի սեպտեմբերից՝ հանրապետության հռչակման առաջին օրը: Շաբաթները վերացվեցին, տասնօրյակներ սահմանվեցին, ամեն ամսին տրվեցին հեղափոխական անուններ, տարվա ամեն օրն ուներ իր անունը, օրինակ կովի օր, գազարի օր, ոչխարի օր: Բանանի օրը չգիտեմ կար, թե՝ ոչ, բայց կարծում եմ, որ չկար: Նման նախադեպ կար Խորհրադային Միության հեղափոխությունից հետո, երբ օրինակ շաբաթն ուներ 5 օր»:

Անդրադառնալով այդ օրացույցերի հետագա ճակատագրին՝ նախկին պատգամավորն ասաց, որ օրինակ Ֆրանսիայում Նապոլեոնը դարձավ կայսր ու վերացրեց այն, իսկ Խորհրդային Միությունում հենց միության գոյության ժամանակ այն վերացվեց, քանի որ այն համադրելի չէր համաշխարհային ժամանակագրության հետ:
«Եթե պետք է գնանք այսպիսի տրամաբանությամբ, նախագծի հեղինակներին կառաջարկեմ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի օրը սահմանել որպես Արցախի փրկության օր: Այս ամենը ծիծաղելի կլիներ, եթե այսքան զավեշտալի ու ողբերգական չլիներ: Սա հերթական անգամ ցույց է տալիս հասարակական-քաղաքական, պետական մտքի սնանկությունը, երբ քաղաքական, հանրային, տնտեսական դիսկուրսն իջել է պլինտուզի մակարդակի: Ցավոք»,-ասաց Աշոտյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր