Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

05 մար 2019 15:21

Տեսանյութ.Արաբ շեյխի համար ստեղծվել է 24 տոննայանոց, աշխարհում ամենամեծ ու տարօրինակ արտաճանապարհային մեքենան

Տեսանյութ.Արաբ շեյխի համար ստեղծվել է 24 տոննայանոց, աշխարհում ամենամեծ ու տարօրինակ արտաճանապարհային մեքենանԱրաբական Միացյալ Էմիրությունների շեյխ Համադ բին Համդան ալ Նահյանի համար ստեղծվել է աշխարհում ամենամեծ արտաճանապարհային մեքենան, որը Oshkosh M1075 ռազմական բեռնատարի ու Jeep Wrangler-ի արտասովոր համադրություն է:

Ինչպես նշում է Oddity Central-ը, 10-ակնանի փոխադրամիջոցը ստացել է «Դաբիյան»  անվանումը:

Ինչ վերաբերում է տեխնիկական բնութագրին, ապա այն համալրված է 600 ձիաուժ հզորությամբ, 15,2 լ աշխատանքային ծավալով, վեց գլանանի Caterpillar C15 դիզելային շարժիչով: Մեքենան կշռում է 24 տոննա, ունի 10,8 մ երկարություն, 2,5 մ լայնություն և 3,2 մ բարձրություն:

Ահռելի արտաճանապարհային մեքենայի շնորհանդեսը կայացել է վերջերս՝ Շարժայում ավտոշոուի շրջանակում: 

Թեև հայտնի չէ, թե դրա արտադրական ծախսն ինչքան է, սակայն ենթադրվում է, որ մեքենաների հայտնի հավաքորդ շեյխը բավական մեծ գումար է վճարել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր