Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

05 մար 2019 16:30

«Հիմա մենք մեր ժողովուրդներին պատրաստելու ենք խաղաղությա՞ն, թե՞ այլ ուղղությամբ». Վանեցյանի հայտարարությունը անհանգստացրել է Բաքվին

«Հիմա մենք մեր ժողովուրդներին պատրաստելու ենք խաղաղությա՞ն, թե՞ այլ ուղղությամբ». Վանեցյանի հայտարարությունը անհանգստացրել է ԲաքվինԱդրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովի հետ քննարկել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանի՝ Արցախի հակամարտության վերաբերյալ արած վերջին հայտարարությունները, որոնք անհանգստության պատճառ են դարձել Բաքվում:

Հիշեցնենք, որ օրերս Արթուր Վանեցյանն Արցախ կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ հայկական կողմը «ոչ մի թիզ հող հանձնելու նպատակ չունի»:

«Հայաստանի ղեկավարության վերջին հայտարարությունները միտված չեն խաղաղության: Օրինակ՝ ԱԱԾ ղեկավարի վերջին հայտարարությունը: Ես տվյալ հարցով այսօր հեռախոսազրույց եմ ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահի հետ», - ասել է Մամեդյարովը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ի ադրբեջանական ծառայությունը:

Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է, որ ինքը խնդրել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակին մոտ օրերս Երևան կատարելիք այցի ընթացքում բարձրացնել այս հարցը:

Մասնավորապես՝ Մամեդյարովը հայտնել է, որ ինքը խնդրել է Լայչակին հարց հղել ՀՀ իշխանություններին. «Մենք մեր ժողովուրդներին պատրաստելու ենք խաղաղությա՞ն, թե՞ այլ ուղղությամբ»:

Իր հերթին, Բաքվում գտնվող Լայչակն ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդիսանում է հակամարտության բոլոր կողմերի կողմից ընդունված բանակցային միակ ձևաչափը, և այդ ձևաչափի ցանկացած փոփոխություն պետք է համաձայնեցվի հակառակ կողմի հետ:
Արցախ կատարած այցի ընթացքում ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ մեր հողերում պետք է բնակվեն մեր հայրենակիցները և շենացնեն մեր երկիրը:
«Այն ծրագիրը, որն անվանում ենք վերաբնակեցման ծրագիր, իմ և մեր բոլորի օբյեկտիվ գնահատականով մեր երկրի անվտանգության հիմնական երաշխիքն է լինելու։ Որովհետև այն խոսքերը, այն արտահայտությունները և այն մարդիկ, որոնք միշտ շահարկում են թեման, թե հողերը հետ են տալու, բանակցելու են, զիջելու են և այլն, այդ ծրագրի արդյունքում մենք հստակ ուղերձ ենք տալու ողջ հայ ժողովրդին և ողջ աշխարհին, որ մենք ոչ մի թիզ հող հետ հանձնելու նպատակ չունենք, այլ ընդհակառակը, մեր հողերում պետք է բնակվեն մեր հայրենակիցները և շենացնեն մեր երկիրը», - ասել է Արթուր Վանեցյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր