17:20 - 16-ամյա տղան 17-ամյա աղջկանից շորթել է 750 հազար դրամ՝չստանալու դեպքում նրա կիսամերկ լուսանկարները ցույց կտա նշանածին         16:52 - Տեսանյութ. Աննա Հակոբյանի խոսնակի պարզաբանումը՝ վարչապետի տիկնոջ ու Մեհրիբան Ալիևայի վերաբերյալ      16:27 - Մոսկվայի ավելի քան 10 դպրոցներ տարհանվել են պայթյունի սպառնալիքների մասին հաղորդագրություններից հետո    

06 մար 2019 10:50

Ինչու է Սերժ Սարգսյանը հատկապես Հայաստանում խուսափում հասարակության առաջ երեւալուց. «Ժողովուրդ»

Ինչու է Սերժ Սարգսյանը հատկապես Հայաստանում խուսափում հասարակության առաջ երեւալուց. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հատկապես Հայաստանում խուսափում է հասարակության առաջ երեւալուց: Երեկ նա մասնակցել է Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակի տոնակատարություններին, բայց ոչ թե Երեւանում՝ Եռաբլուր պանթեոնում, որտեղ ամփոփված է Սպարապետի մարմինը, այլ Արցախում: Սերժ Սարգսյանի այս պահվածքի պատճառների մասին կարելի է միայն ենթադրել. նա համաժողովրդական շարժման ճնշման ներքո ստիպված եղավ 2018թ. ապրիլի 23-ին հրաժարական տալ: Այդ հրաժարականը հայ հասարակությունն ընդունեց մեծ ցնծությամբ. հիշում եք համաժողովրդական տոնախմբությունը մայրաքաղաքի փողոցներում, նաեւ մյուս բնակավայրերում ու Սփյուռքում: Եւ, ահա, այդ հրաժարականից հետո Սերժ Սարգսյանն ընդամենը մեկ անգամ է երեւացել հասարակության առաջ` նախորդ տարվա դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ, երբ մասնակցեց քվեարկությանը` իհարկե հրաժարվելով հարցազրույց տալ:
Ս. Սարգսյանը քիչ թե շատ մարդաշատ միջոցառման մասնակցել է նաեւ ՀՀԿ-ում՝ Անդրանիկ Մարգարյանի քաղաքական դպրոցի շրջանավարտների հետ հանդիպելով, լուսանկարվելով: Բայց սա ավելի շատ ներկուսակցական միջոցառում կարելի է անվանել: Եւ, ահա, Սերժ Սարգսյանին տեսնում ենք Ստեփանակերտում` Սպարապետի 60-ամյակի տոնակատարություններին ամբիոնին Արցախի նախագահ Բակո Սահակյանի ու ղարաբաղցի մյուս բարձրաստիճան պաշտոնյաների կողքին կանգնած:
Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր